Tuesday, January 31, 2012

Փոքրիկի նամակն Աստծուն

  Բարև', Աստվա'ծ... Քեզ երբևէ նամակ գրե?լ են: Ես գրում եմ... Աստվա'ծ, ինչու? նա լաց եղավ: Ինչու? իմ մայրիկի բարի աչքերից արցունքներ հոսեցին... Ես նրան հարցրել եմ, բայց նա ասաց, որ փոքրիկ եմ, չեմ հասկանա... Աստվա'ծ պապիկ, բայց ես մեծ եմ, և ես կհասկանամ և այնպես կանեմ, որ մայրիկն էլ երբեք-երբեք լաց չլինի, թե չէ ես էլ կլացեմ... Աստվա'ծ պապիկ, իսկ դու թույլ կտայի?ր, որ քո մայրիկը լաց լիներ... Բա ինչու? ես իմ մայրիկին ստիպում արտասվել: Միգուցե ե?ս լավ բալիկ չեմ, դասերս լավ չեմ անում, շատ չեմ օգնում, կռվարար եմ... Բայց ախր  ես նրան շա~տ շա~տ շա~տ եմ սիրում և ուզում եմ, որ նա միշտ ժպտա և սիրի ինձ: Աստվա'ծ, մայրիկն այսօր հիվանդանոց գնաց և  ասաց, որ ես չեմ կարող այնտեղ գնալ: Իմ փոխարեն նրան լա'վ նայիր, քանի որ իմ մայրիկն ամենալավն է: Աստվա'ծ, այնպես արա, որ նա այլևս լաց չլինի և ոչ էլ հիվանդանոց գնա: Ամե'ն:

No comments:

Post a Comment