Thursday, February 2, 2012

Երջանկության մեխանիկա

  Ժամացույց` առաջին հայացքից պարզ թվացող այս պարագան, որը մեր օրվա մի մասն է կազմում, այնքան բարդ է: Պտուտակներ, ատամիկներ, ճոճանակներ, սլաքներ` մի խոսքով` բարդ մեխանիզմ, որում ամեն մի պտուտակ, մեխիկ իր դերն ունի... Եթե մի դետալի ատամիկները մյուսի ատամիկներին ճիշտ <<չնստեն>>, ապա ժամացույցը ճիշտ ժամ բարդ թե ցույց տա... Այդպիսին է նաև մեր կյանքը` մեխանիզմ... Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայր ու հիշողություն իրենց հետքն են թողնում և կազմում մեր կյանքի մեխանիկայի մի մասը, դառնում մեր կյանքի շարժիչ ուժը: Յուրաքանչյուր մեխանիկա ձգտում է ձեռք բերել մի կարևոր դետալ, որով կյանքն սկսում է ավելի վառ, առույգ աշխատել. դա երջանկությունն է: Երջանկությունն էլ իր հերթին մի բարդ մեխանիզմ է, որը շատ հաճախ չի համապատասխանում մեր կյանքին` իրար չհամապատասխանող ատամիկների պես. երջանկություն կա այն ժամանակ, երբ նրան գտնելու մասին չես մտածում: Երջանկությունը կարելի է նաև ճաշատեսակի հետ համեմատել.
  Երջանկություն. Պատրաստման համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ոչ միայն պետքական մթերքը, այլև սեփական համին համապատասխան համեմունքներ, որոնք ամեն մարդ ավելացնում է յուրովի. այդ համեմունքներով է ծնվում երջանկությունը:
   Ենթադրենք մի մարդ երջանկությունը տեսնում է փողի մեջ: Նրան պարգևում են այդ երջանկությունը: Աստվա'ծ իմ, փո~ղ... Իսկ ի?նչ անել դրա հետ... Նա չգիտի, թե ինչ անի այդ երջանկության հետ, քանի որ վախենում է, որ այն ուր ոոր է պիտի սպառվի: Լա'վ, սա շատ պրիմիտիվ օրինակ էր: Փորձենք այսպես. նորաստեղծ ընտանիք, որն սկսում է կառուցել իրենց համատեղ կյանքը հիմքից: Նրանք կարող են անդադար վիճել ֆինանսական խնդիրների պատճառով, տնային գործերի... Թվում էր` ամուսնացանք, միասին ենք, ամեն ինչ միանգամից լավ է լինելու... Բայց հանկարծ տեսնում ես, որ, հո'պ, չկա երջանկություն: Իսկ մեկ այլ զույգ պլանավորում է իրենց օրը, զիջում միմյանց, ներում, ամեն չնչին բանը տոն դարձնում: Նրանք երջանիկ են լինում: Եվ նրանք շատ ավելի մեծ հեշտությամբ են կայունանում և դառնում իսկական ընտանիք: Կարծես թե շատ խորացա, ինքս էլ խճճվեցի և չգիտեմ` ինչ եմ գրում: Ինչևէ...
   Դարեր ի վեր երջանկության հիմնահարցը հետաքրքրել է բազում փիլիսոփաների, այն համարվում է մարդկային հավերժական հարցերից մեկը: Բայց ես` տասնութամյա Աստղիկ Նադիրյանս, ով սովորում է քաղաքագիտություն բաժնում, փիլիսոփայություն է ուսումնասիրել մեկ կիսամյակ և մի քանի գիշեր քննությունից առաջ, հանդիսավոր կերպով հայտարարում եմ` ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ԳԻՏԵՄ` ՈՐՏԵՂ Է ԱՅՆ... Լավ է հնչում, չէ?: Իմ երջանկությունն անուն ունի: Նա գտնվում է այստեղ` իմ կողքին, ինչպես նաև իմ մեջ` բաբախում է ու բաբախում` ամեն րոպե ինձ կյանք պարգևելով: Ամեն գիշեր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նման երջանկություն ունեմ... Դրա հետ մեկտեղ գիտեմ նաև, որ երջանկությունը նաև ցավոտ է. մենք այնքան զգոն ենք դառնում, վախենում ենք կորցնել այն... Ների'ր ինձ, միա'կս, սխալներիս համար, ների'ր... Երբեմն այնպիսի վախ է արթնանում մեջս... Վախենում եմ, որ կգա մի օր, որ կամակոր երջանկությունը կհոգնի ինձնից և կգնա... Բայց ես արդեն սովորել եմ երջակությանս հետ համահունչ ապրել և ամեն նոր օր ավելի ու ավելի գնահատել այն...
    Իմ կյանքի մեխանիզմն այնքան խճճված ու բարդ է, որ երջանկությանս մեխանիզմը հաճախ մի պահ դուրս է թռչում իր առանցքից և ցավեցնում երկուսիս էլ... Ների'ր, միա'կս, ես սովորում եմ... Արդեն կարգավորում եմ ամեն ինչ, սովորում եմ ներդաշնակություն ստեղծել, սովորում եմ համբերատար լինել, սովորում եմ երջանիկ լինել... Քո անունը կրող երջանկությամբ եմ ապրում... Միա'կս, այդ վախերը հաղթահարել եմ սովորում... Օգնի'ր ինձ դրանք հաղթահարել...
   Ես գիտեմ, թե ինչ է երջանկությունը. այն քո անունն է կրում, այն մենք ինքներս ենք ստեղծում...

1 comment:

  1. Asuuuulll achqers lcvecin...shaaaat huzveci...

    ReplyDelete