Tuesday, August 23, 2011

Դու...երկու տառ...Դու...հասարակ մի դերանուն...

Դու - երկու տառ, դու, հասարակ մի դերանուն:
ԵՎ ընդամենն քո այդ երկու հատիկ տառով՝
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում:

Դու՝ երկու տառ և ես հանկարծ
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
ՈՒ թերանում եմ կատարել
Հրամանը տառապանքի:

Դու՝ երկու տառ, և ես, անգին,
Ինձանից ինքս վերանում,
Փոշիացած հերոսնեի
ՈՒ ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում:

Դու՝ երկու տառ ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում,
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփս թափում, անտերանւմ
ՈՒ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ
ՈՒ գերանում:

Դու՝ երկու տառ,
Դու՝ հասարակ
Մի դերանուն...

  Սևակյան չնաշխարհիկ տողերով եմ սկսում նամակս քեզ... Դու…Երկու տառ, որ այնքան թանկ են ինձ… Դու… Որ հիմնովին փոխեցիր ինձ… Դու… այնքան մաքուր, այնքան քնքուշ… Սիրում եմ քեզ, իմ Դու’… Իմ Եսը էլ չկա, քեզնով է ապրում ու շնչում… Իմ Եսը վաղուց հալվել ու ձուլվել է քո Դուին… Երբ կողքիս ես, այնքան հանգիստ եմ, ապահով… Քո ձեռքերում զգում եմ իմ թույլ Եսը, որն այնպես հմտությամբ թաքցնում էի… Դու… Հեռու ես հիմա… Ու խորթ են հիմա հանգիստն ու քունը, ծիծաղն ու ժպիտը… Ամենուր քեզ եմ փնտրում, ամենուր քեզ եմ տեսնում, իմ Դու’… Բայց արդյո?ք իմն ես… Թե? հազարավոր կիլոմետրերը հանգցրել են իմ Եսը քո Դուի մեջ… Չգիտեմ… Չեմ հավատում դրան… Ժամերն անցնում են դանդաղ` համակարգչի առջև սպասելով, որ գուցե գտնեմ քեզ այնտեղ… Դու, որ ապագայի լուսավոր հույսեր նվիրեցիր իմ անհույս ու աննպատակ ներկային... Երբեմն չենք հասկանում իրար... Բնական է, սերս, չէ? որ իմ Եսը ու քո Դուն նոր են ճանաչում իրար... Հաճախ ենք ասում այն, ինչի մասին մտածել անգամ պետք չէր... Իմ Դու', մի բան եմ ուզում, որ միշտ հիշես. հարազատ ու սիրելի մարդուն երբեք մեկ չէ... Դու հասկացար ինձ, ես գիտեմ... Այս ամառն այնքան տարօրինակ ու դաժան էր, չես պատկերացնի... Դու կայիր ու չկայիր... Կարճ ժամանակով հայտնվում էիր ու նորից գնում հեռու~ հեռու... Դու...Դու...Դու... Որքան շատ եմ քեզ սիրում... Եվ քեզ կորցնելու միտքն ինքնին սարսափելի է մահու չափ... Այստեղ միտքս են գալիս Քուչակի խոսքերը. <<Ես աչք ու Դու լոյս, հոգի'. Առանց լոյս աչքն խաւարի, Ես ձուկ ու Դու ջուր, հոգի', Առանց ջուր ձուկն մեռանի, Երբ ձուկն ի ջրե զատեն ու ի այլ ջուր ձգեն, Նա ապրի, Երբ զիս ի քենե զատեն, Քան զմեռնիլն այլ ճար չի լինի>>... Ծիծաղելի եմ երևի... Բայց, սե'րս, սա է իմ լեզուն` գեղարվեստորեն մշակված տողեր, ուր ես իմ հոգին եմ լցնում... Դու,,,իմ Դու...Որքան լավն ես, որքան բարի... Քո ձեռքերը... Պաշտում եմ դրանք... Մի առիթով ասել եմ քեզ, թե ինչու... Իմը դարձած Դու'... Քո աչքերը, նուրբ շուրթերդ ամբողջացնող ժպիտը, խոսելու ժամանակ դեմքիդ մկանների թրթիռը երեսիդ աջ հատվածում, իմ այնքան սիրելի անփույթ քայլվածքդ, վերքերը երեսիդ... Դու իմ ամեն ինչն ես... Դու իմ Եսն ես դարձել... Հաճախ դառնում եմ անտանելի, գիտեմ, սե'րս, գիտեմ... Բայց դա էլ իր արդարացումն ունի ու Դու գիտես դա... Երաժշտություն շա~տ եմ սիրում.... Բազմիցս ես դրանում համոզվել... Բայց հիմա ամեն մեղեդի մեզ հետ է կապված... Օ~, Բոչելլի... Հենց հիմա լսում եմ նրա <<Մոմենտոս>> երգն ու տեսնում ինձ ու քեզ... Մենակ Ես ու Դու... Հիշու?մ ես... Ա~խ, հիշում եմ, թե որքան էի տանջվում այն մտքից, որ այդպես չէր... Մենք միշտ շրջապատված էինք մեր սիրելի ընկերներով, բայց հիմա...հիմա գիտեմ այդ բառերի իմաստը....Հավատա` գիտեմ...
  Ների'ր ինձ, որ հաճախ ցավեցնում եմ քեզ, ների'ր, որ փորձում եմ հեքիաթներ հորինել... Հեքիաթը հենց մենք ենք` քո Եսը ու իմ Դուն....
  Սիրում եմ քեզ.......

No comments:

Post a Comment