Wednesday, January 25, 2012

Ընկերոջս պատասխանը իմ պատմվածքին...


   Այդ խոսակցությունից հետո Կարենը սկսեց մտածել իր ապագայի մասին: Սկզբում նրա երևակայությունը խրախճանք էր ապրում` սիրո թևերին թիկնած: Բայց այդ թևերը կոտրվեցին բախվելով տարօրինակ կասկածների: Դա նրան չափազանց հուսահատեցրեց: Մի կողմից նա շատ մոտ էր տիրանալուն իր երկրորդ կեսի, իր երազանքների տիրուհու սրտին, բայց մյուս կողմից էլ նրան մտատանջության մեջ էր գցում այն հանգամանքը,որ նա չէր կարող Լեյլիին տալ այն ամենը, ինչ որ երազել էր: Բացի այդ Կարենը չէր կարող իրականացնել մի շարք այլ նվիրական երազանքներ, որոնք նույնպես կարևոր են նրա համար: Արդեն պարզ էր` ինչ էր տեղի ունենում: Սիրահարվածության ախտանիշները կրծում էին նրա հոգին: Կարենը հուսահատությունից չէր գտնում իր տեղը: Նա անզորությունից փոխեց համակարգչի էկրանի վրայի նկարը: Անհավատալի էր, բայց նրա մտքերը խառնաշփոթ վիճակի մեջ էին: <<Մի?թե դու սրա մասին էիր մտածում, - մտածում էր Կարենը, - իսկ ամեն ինչ այնքան հիասքանչ էր թվում>>:
   Արդեն գիշեր էր: Սև մտքերը Կարենին հանգիստ չէին տալիս: <<Ա~խ,  եթե հիմա այստեղ լիներ Հրանտը, հիմա հաստատ ինձ շատ ճիշտ խորհուրդներ կտար>>: Բայց նրա լավագույն ընկերներից մեկը իր պարտքն էր տալիս հայրենիքին: Կարենը պառկեց մահճակալին և փորձեց քնել: Նա չէր հավատում, որ իր մոտ այդ օրը կստացվի հանգիստ քուն մտնել: Երկար գիշերային խորհրդածությունից հետո նրան հաջողվեց քնել: Այդ գիշեր նա մի տարօրինակ երազ տեսավ: Սարսափելի ապագայի տեսարանները, իր և իր ծնողների հուսահատ վիճակը, բարեկամների և որ ամենասարսափելին էր`Լեյլիի հայացքներում նրան ահավոր ցավ պատճառեցին: Այդ ամենը այնքան մոտ էր իրականությանը, որ Կարենը նույնիսկ ուժ չէր գտնում արթնանալու այդ մղձավաջից: <<Աստված իմ, մի?թե սա է ինձ սպասվում>>:Հանկարծ այդ խառնաշփոթի մեջ մեկն սկսեց իրեն կանչել դեպի իրեն: Արևի շողերը թույլ չէին տալիս տեսնել այդ մարդու դեմքը: <<Եղբա’յր, արի’ այստեղ, ինչպիսի~ անակնկալի>>, - ուրախացած կանչում էր այդ մարդը: Կարենը դժվարությամբ քայլեց առաջ և տեսնելով այդ մարդուն` միանգամից գրկախառնվեց նրա հետ: ՈՒրախությունից արդեն չէր ուզում արթնանալ: Դա իր ընկերն էր` Հրանտը: Կարենը նույնիսկ ուրախությունից արտասվեց: <<Վա~յ,ամոթ է, եղբա’յր, հո բան չի? պատահել>>, - կիսազարմացած, կիսաուրախացած հարցրեց Հրանտը; <<Հրո’, անկեղծ ասած ուզում էի քեզ հետ շատ կարևոր բան խոսել>>, - հուզված պատասխանեց Կարենը: <<Ի?նչ է եղել, եղբա’յր>>, - արդեն լրիվ զարմացած հարցրեց Հրանտը: Կարենը պատմեց այն, ինչն իրեն այդքան տանջում էր: <<Հետաքրքիր մարդ ես, Կարե’ն, - ժպտալով բացականչեց Հրանտը, - մոռանում ես քո իսկ տված խորհուրդները>>: Կարենը զարմացած նայեց նրան. <<Ի?նչ խորհուրդ, Հրո’>>, - հարցրեց նա: Հրանտը, ծառայողական համազգեստից մաքրելով փոշու հետքերը, պատասխանեց. <<Կես տարի առաջ ես համանման դրության մեջ էի, և դու հիշու?մ ես` ինչ ասացիր ինձ…………Կարեն, Կարե~~ն>>:
Գլխարկը... Երկու ընկեր...
Անգամ երազում նրանք օգնում են միմյանց...
   ԵՎ տեղի ունեցավ ամենացավալին. Կարենը արթնացավ քնից:
   <<Իհարկե’ հիշում եմ` ինչ եմ ասել, եղբա’յր, - սկսեց խոսել ինքն իր հետ, - շատ լավ եմ հիշում……..Ես ասացի քեզ, որ չհուսահատվես………….Ասացի, որ ամեն ինչ լավ կլինի……….Ճակատագիրը երբեք ազնիվ մարկանց չի խաբի…….Այն միշտ էլ արժանին կմատուցի սիրող սրտերին>>:

No comments:

Post a Comment