Wednesday, January 25, 2012

Պատրաստում ենք պաղպաղակ

  Թեև դրսում ձմեռ է` այնուամենայնիվ տնային պաղպաղակից անհնար է հրաժարվել: Ստորև ձեզ կներկայացնեմ պաղպաղակի մի քանի բաղադրատոմս:

  Կաթնային պաղպաղակ
  Անհրաժեշտ է` 2.5 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 4 ձու, վանիլին
Ձվի դեղնուցները լցնել շաքարավազով լի տարայի մեջ, մի լա~վ հարել, ավելացնել վանիլին: Ստացվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել տաք կաթ և թողնել կրակի վրա` փայտե գդալիկով անընդհատ խառնելով; երբ զանգվածը փոքր-ինչ թանձրանա, և մակերեսից անհետանա փրփուրը, կաթսան հանե'ք կրակի վրայից և ֆիլտրե'ք մաղի միջոցով, ապա թողե'ք` զովանա: Երբ զանգվածը զովանա, լցրե'ք պաղպաղակի տարայի մեջ և դրե'ք սառցարան:

  Շոկոլադե պաղպաղակ
Անհրաժեշտ է` 100 գրամ շոկոլադ, 60 գրամ շաքարավազ, 100 մլ կաթ, 0,25 լ հարված սերուցք (взбитые сливки)
 Շոկոլադը մանրացնել, լցնել որևէ տարայի մեջ և իջեցնել տաք ջրի մեջ: Երբ շոկոլադը հալչի, ավելացնել 20 գր շաքարավազ, կաթ, խառնել: Ստացված զանգվածը խառնել մինչև դրա լիովին սառչելը: Սերուցքը հարել, լցնել մնացած շաքարավազը և միացնել շոկոլադե զանգվածին: Զանգվածը սառեցնել: Շոկոլադի փոխարեն կարելի է նաև օգտագործել 40 գր կակաո-փոշի և 40  գր շաքարավազ:

  Հունական պաղպաղակ
Անհրաժեշտ է` 200 գրամ չամիչ, 150 մլ ռոմ, 0,5 լ սերուցք, վանիլային շաքարավազ
Չամիչը լվանալ և վրան եռացրած ջուր լցնել: Մի ժամից ջուրը թափել, ավելացնել ռոմ, տարան ծածկել կափարիչով և պահել 30 րոպե: Սերուցքը և շաքարավազը հարել, ավելացնել չամիչը և սառեցնել:



   Բարի' ախորժակ :)))

TO BE CONTINUED...

No comments:

Post a Comment