
- Հիմա կկարդամ ռուսաց լեզվի խմբերի ուսանողների անուն-ազգանունները, և հետո ձեր խմբի դասախոսների հետ կանցնեք ձեզ հատկացված լսարանները, - ասաց փոխդեկանն ու սկսեց թվարկել դասախոսներին և նրանց խմբի երեխաներին: - ....Հարությունյան Նանե', Խաչատրյան Վահե և Գրիգորյան Նարեկ: Ահա', վերջ, կարող եք անցնել ձեր դասին:
<<Նարեկ...>>, - կրկնեց Նանեն իր մտքում: Օրերն անցնում էին արագ, սեպտեմբերն արդեն ավարտվում էր...
- Բարև', - ասաց Նանեն:
- Բարև', - ամաչելով պատասխանեց Նարեկը:
- Ես Նանեն եմ:
- Իսկ ես Նարեկը, շատ հաճելի է:
Նստարանի շուրջ աշխույժ զրույց ծավալվեց: Նանեն ու Նարեկը բացահայտեցին, որ երկուսն էլ գերմաներենի հանդեպ սեր ունեն: Քանի որ Նանեն մի~ քիչ սկսել էր գերմաներեն սովորել, թղթի վրա գրեց իր իմացած ամենալավ բառերը և տվեց Նարեկին: Դրանք էին` խելացի, լավ, բարձրահասակ, նիհար և երիտասարդ բառերը... Հենց այդ բառերից էլ սկսեցին գերմաներենով գրվող հաճոյախոսությունները: Երկուսի սրտում էլ տիեզերական ինչ-որ ուժ էր ծնվում` ձգողական ու ջերմացնող: Դրան հետևեցին նաև համակարգչային դասընթացները, որոնց ընթացքում թեև երկուսն էլ գիտեին առաջադրանքի լուծումը, բայց միշտ իրար էին դիմում` օգնելու պատրվակով:
- Իսկ ի?նչ երաժշտություն ես լսում, - հարցրեց Նանեն իր հետևի նստարանին նստած Նարեկին:
- Հիմնականում ռոք, - կտրուկ պատասխանեց Նարեկը:
<<Ռո?ք... Երբեք չէի մտածի, նա այնքան հանգիստ մարդ է երևում>>, - մտածեց Նանեն և շրջվեց դեպի գրատախտակը, որի մոտ ռուսաց լեզվի դասախոսը ինչ-որ բան էր բացատրում, որն ինքն անգիր գիտեր:
- Եկե'ք էլ. հսացեներով փոխանակվենք, - հանկարծ առաջարկեց Նարեկը:
Նանեն և իր նստարանակիցները համաձայնեցին: Հանկարծ Նարեկի ընկերներից մեկը տեսավ գերմաներեն նամակը, որը Նարեկն անմիջապես թղթապանակի մեջ թաքցրեց: Դասի ավարտին Նանեն անհամբեր սպասում էր, թե երբ պիտի իրենց մեծ ու աշխույժ խմբով գնան կանգառ, մի խումբ, որի մեջ էր լինելու նաև Նարեկը:
- Նանե', կներե'ս ինձ, - ասաց Նարեկն ու շտապ դուրս եկավ լսարանից...
Նանեն չէր հասկանում, թե ինչ պատահեց տղային: Կանգառ բարձրացող խմբի մեջ էլ նա չկար: <<Տեսնես ի?նչ եղավ նրան>>: Տուն գնալու ճանապարհին Նանեն որոշեց իր էլ. փոստը ստուգել. մեկ նոր նամակ: <<Ների'ր ինձ, Նանե', ես պարզապես չէի կառավարում իրավիճակը... Եթե կարողանաս, ների'ր ինձ>>: Այս տղային ի?նչ եղավ: Նանեն միանգամից վերցրեց հեռախոսն ու զանգահարեց իր մտերիմ ընկերներից մեկին.
- Ինձ շատ շտապ Նարեկի հեռախոսահամարն է հարկավոր, կարո?ղ եք գտնել:
Հինգ րոպե հետո նա հավաքում էր Նարեկի համարը...
- Ալո', Նարե?կ... Նանեն է: Ների'ր, որ անհանգստացնում եմ, պարզապես փոստս ստուգեցի և այնտեղ քեզնից տարօրինակ նամակ կար... Ինչի? համար էիր ներողություն խնդրում:
- Չէ~, պարզապես... Տե'ս, արդյունքում համարդ ունեցա...

Վաղը նրանց է պատկանում, նրանց սիրուն... Նրանք սիրում են իրար ու շատ... Եվ այդքանը բավարար է...
Կարմիր վերնաշապիկով տղան և հեքիաթներով տարված աղջիկը գտան իրար...
No comments:
Post a Comment