Friday, August 19, 2011

Բաց պատշգամբ

Անհյուրընկալ մի մութ տուն,
Պատեր սև, անշնչացած,
Մի զույգ աչքեր` մութ, սևեռուն,
Նայում են լուսամուտից ջարդած...
...
Բայց դատարկ է տունն այն անդուռ,
Որ չունի ելք, չունի և մուտք,
Բայց կա ներսում լույս, սառը մի հուր,
Որում կա հազար ու մի զգացմունք...
...
Կա մի մաշված պատշգամբ,
Որ ձորն է դեպի դուրս եկած,
Ու նայում է անձկությամբ
Դեպի սարերը վեր սլացած...
...
Բաց է դուռը պատշգամբի,
Դարեր առաջ էլ բաց է եղել,
Լիներ լուսին, կամ թե արփի
Այն իր հյուրին է անվերջ սպասել...
...
շարունակելի

No comments:

Post a Comment