Monday, August 22, 2011

Վերջին կանգառ

  Ճանապարհն ուղիղ էր և թաց... Մեքենաս անցնում էր անձրևի կաթիլների միջով... Քշում եմ աննպատակ, ասես ճանապարհն է ինձ տանում... Որքան առաջ եմ ընթանում, այնքան ավելի խորն է հետևում թողածիս գիտակցումը... Ես գիտեմ, որ ամեն մղոն ավելի է հեռացնում ինձ այն ամենից, ինչն իմն էր, իմ մի մասը` անբաժանելի մի հատված... Մտածում եմ, բայց մտքերն են մեր թշնամիները... Մտքեր...անընդհատ, ամենուր, ամեն կերպ... Մտքեր քայքայիչ, թունավոր, ախտածին, անհայտ, մութ, անծայրածիր... Միայն մի միտք է հիմա իմ գլխում` ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ... Ես չունեմ անցյալ, ես չունեմ ներկա... ապագան է իմ անցյալը, իսկ ներկան` այս մութ ճանապարհը.... Հոգնել եմ...այս անընդհատ մտքերից ու անդադար հիասթափություններից, որոնք իմ մշտական ուղեկիցներն են եղել այս կյանքում, ես հոգնել եմ... Բայց հիմա ես հանել եմ իմ դիմակները, սպառազենը, թողել ուղեկիցներիս` բարեկամ ստվերներին, և ինձ համար թանկ մարդկանց, ում չեմ ցանկանում գեթ մեկ վայրկյան ցավ պատճառել, և ուղևորվել դեպի այնտեղ, ուր ես չկամ.... Այնտեղ, որտեղ հանգիստ է, որտեղ չկա նախանձ, չկա խանդ, չկա հարստություն, չկան ցավեր և վախեր, որտեղ կա երջանկություն, ներդաշնակություն... Գնում եմ դեպի վերջին կանգառ... Մի տեղ, որից այն կողմ չկա ճիշտ, իսկ եթե չկա ճիշտ, չկա նաև սուտ... Մի տեղ, ուր մարդկային եսն անզոր է, ուր բուժվում են հոգիների կոտրված թևերը, որտեղ մարդկային գիտակցությունն ազատվում է շղթաներից և թոթափում մարդկային էժանագին բեռը ու դուրս գալիս կանխորոշված սահմաններից...
...Լուսարձակների պղտոր լույսն սկսում է հանգչել...Հասա...Ահա և իմ վերջին կանգառը...Իմ հանգստի օրրանը....Վերջապես...ավարտվեցին բոլոր ուղիները, որոնք վաղ, թե ուշ բերում են միևնույն վայրը... Ես ժամանակից շուտ հասա, բայց ես երջանիկ եմ... Ես վերջապես գտա իմ ըմբոստ հոգու հանգիստը...իմ վերջին կանգառը....

No comments:

Post a Comment