Saturday, March 31, 2012

Մի գդալ սեր... Կամ գիտակցում, որ պետք ես նրան գոնե մի քիչ...

 Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանիդ.... Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ... 

  Երգի առաջին հչյուններն արդեն իսկ ստիպեցին Լիլիթին շնչահեղձ լինել: Նա ցնցվում էր ողջ մարմնով` փորձելով զսպել արցունքների կատաղի հոսքը, ինչից արցունքներն այրող էին դառնում և ավելի համառորեն էին իջնում: <<Չէ', Լիլի'թ, դու ուժեղ ես, դու մեծ ես, զսպի'ր քեզ>>...

  Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ հնչում են իմ երգի մեջ ուշացած...


  <<Բայց ինչու?... Աստվա'ծ իմ, ախր ի?նչ եղավ...>>,- մտածում էր նա և բարալիկ ձեռքով սրբում թաց երեսը, <<ախր ամեն ինչ այնքան լավ էր, ի?նչ եղավ>>...

  Ու?մ են պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր, որ մնաց...

  <<...ախր այս կյանքն այնքան կարճ է ուշանալու համար, այնքան ճեպընթաց` չափազանց շտապելու և այնքան թանկ` այն զուր ծախսելու համար... Իսկ նա... Ես վախենում եմ, Աստվա'ծ իմ, ես շատ եմ վախենում... Ինչու? է նա վախենում ասել այն, ինչն իր սրտում է, ինչու? է բազմաթիվ չասված խոսքեր շպրտում երեսիս ու հեռանում>>...

 Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած, Ծառուղում նոր արտասվում էր մի աղջիկ` մենակ կանգնած...


  Երգի այս բառերը լսելուց հետո Լիլիթն սկսեց հեկեկալ... Կարծես թե վատ հիշողություններ էին արթնացել և աղի պես մրմռացնում էին նոր բացված վերքը: <<...Մենակ կանգնած... Նա չի էլ պատկերացնում, թե որքան եմ նրան կարոտում, թե որքան թանկ է նա ինձ համար, նա գաղափար անգամ չունի, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբ նա հերթական անգամ կոպտում կամ սառն է լինում... Նա չի հասկանում, թե որքան ցավոտ է անընդհատ զիջելը և զիջվողի դերում չլինելը>>...

  Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանիդ լուռ կարտսավի~, Ու պատուհանիդ լուռ կարտասվի...


  <<...Չէ', նման բան լինել չի կարող... Ես սիրում եմ նրան, աշխարհում ամենից ու ամենքից շատ, առանց նրա չեմ ապրի, Աստվա'ծ իմ, առանց նրա ինձ պետք չի այս ամենը... Չէ', մեր սիրո աշունները կրկնվելու են, աշնանից հետո մաքուր ու սպիտակ ձմեռ է գալիս, որ պահպանի ու նոր կյանք տա բնությանը, սկիզբ տա տաք ու նուրբ գարնանը.... Հիմա ես պիտի ձմեռ լինեմ, ես պիտի պահպանեմ մեր սերը... Ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն նրա, հանուն մեզ ու մեր սիրո... Ես բաց չեմ թողնի քեզ` թեև ուժով էլ չեմ պահի... Դու չես գնա... Հույս ունեմ, որ չես գնա>>...

   Ես հիմա նոր հականում եմ `անցածը հետ էլ չես բերի, Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի...


  << Ես կանեմ առաջին քայլը... Ինչպես միշտ... Բայց ես քեզ շատ եմ սիրում, նորից կանեմ այդ քայլը...>>: Այդ պահին Լիլիթը շտապ վերցրեց հեռախոսն ու մատները մեխանիկորեն հավաքեցին համարը, որն այնքան հարազատ էր... Ազդակ... Ազդակ... Ազդակ...
 - Ալո'...
 - Սի'րտս, ո?նց ես:
 - Նորմալ... Չեմ ուզում խոսել քեզ հետ... Հետո կզանգեմ:
  Լիլիթը սփրթնեց...... Սառած դեմքի վրայով սկսեցին հոսել տաք արցունքների շիթերը: Նա անշարժ էր... Իսկ արցունքները հոսում էին ու հոսում...


  Այն աղջիկը, այն աշունը բախտն էր իմ, որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների...


  <<Մի?թե ինձ կորցնել ես ուզում... Մի?թե քո պատկերացումները երջանկության մասին իմ պատկերացումներից այդքան տարբեր են... Իմ երջանկությունը դու ես, մի?թե ես էլ քոնը չեմ...>>...

  Ես գիտեմ`` երջանկությունը մի անգամ է այցելում, Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում....


    <<Չէ', դու չես սիրում ինձ... Բայց եթե... Չէ', հիմար եմ ես, նա չի կարող չսիրել ինձ, ինչե?ր եմ խոսում: Երևի սրանք մեր փորձություններն են, որ պիտի հաղթահարենք... Ու եթե հիմա ես ինքս հետ քաշվեմ ու անգամ այս պահին, երբ դու այսքան կոպիտ ես ինձ հետ ու սառը, կնշանակի, որ ես չեմ սիրում... Իսկ ես շատ եմ սիրում... Ես գտել եմ իմ երջանկությունը...>>...


  Իսկ հետո ամբողջ կյանքում մենք նրան ենք որոնում. Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում



  <<...Ես չեմ կորցնի քեզ, սի'րտս... Թեև իմ համբերությունն էլ հավերժ չէ, իմ աչքերն այսքան արցունք չեն տանի... Ես կժպտամ... Քո աչքերին կնայեմ ու կժպտամ... Իսկ արցունքներս... Դրանք թող իմ ու քո հանդեպ տածածս սիրո գաղտնիքը լինեն... Միայն թե մի գդալ սե'ր տուր ինձ հիմա, տու'ր ինձ իմ վերքերի բալասանի մեկ գդալ... Ցու'յց տուր, որ պետք եմ քեզ, որ դու էլ առանց ինձ չես կարող, այնպես, ինչպես առանց քեզ չեմ կարող ես... Սիրում եմ քեզ, կտեսնես` ես ձմեռ կլինեմ, ես կպահպանեմ մեր սերը, ու պայծառ գարուն կգա.... Միայն թե տու'ր ինձ մի գդալ սեր...>>:

No comments:

Post a Comment