Սիրում եմ քեզ, միա'կս: Գիտեմ` գրեթե ամեն օր կրկնում եմ այս բառերը, բայց ամեն օր նորովի եմ բացահայտում այդ սերն իմ մեջ... Սե'րս, ես ամեն օր նորից ու նորից եմ քեզ սիրահարվում` քո ժպիտին, քո խորաթափանց ու քնքուշ աչքերին, քո թավշյա ձայնին, առնական, ուժեղ ու նուրբ ձեռքերիդ, քո բազմանշանակ ու սիրառատ հայացքին, քո նուրբ վարդագույն շուրթերին.....քեզ, քեզ ամբողջությամբ: Ամեն օր, սիրելի'ս, ամեն օր...նորովի...ու ավելի ուժեղ... Ասես մանկահասակ մի աղջնակ լինեմ, որ նոր է սովորել երազել, որ նոր է սկսել զգալ հեքիաթները: Հիմա դու ես իմ հեքիաթը...

Միա'կս, քնքու'շս, ես այդտեղ եմ, քեզ հետ` տե'ս, բաբախող քո սրտում եմ ես: Միշտ քեզ հետ եմ... Մինչև վերջին շունչս, սրտիս վերջին բաբախյունը, քո կողքին եմ մինչև մահվան մահն ու երկրի կանգ առնելը, մինչև ժամանակի ավարտը... Դու իմ ամեն ինչն ես, ասպե'տս... Միա'կս, սիրում եմ քեզ...
No comments:
Post a Comment