Saturday, March 31, 2012

Մի գդալ սեր... Կամ գիտակցում, որ պետք ես նրան գոնե մի քիչ...

 Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանիդ.... Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ... 

  Երգի առաջին հչյուններն արդեն իսկ ստիպեցին Լիլիթին շնչահեղձ լինել: Նա ցնցվում էր ողջ մարմնով` փորձելով զսպել արցունքների կատաղի հոսքը, ինչից արցունքներն այրող էին դառնում և ավելի համառորեն էին իջնում: <<Չէ', Լիլի'թ, դու ուժեղ ես, դու մեծ ես, զսպի'ր քեզ>>...

  Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը, որ հնչում են իմ երգի մեջ ուշացած...


  <<Բայց ինչու?... Աստվա'ծ իմ, ախր ի?նչ եղավ...>>,- մտածում էր նա և բարալիկ ձեռքով սրբում թաց երեսը, <<ախր ամեն ինչ այնքան լավ էր, ի?նչ եղավ>>...

  Ու?մ են պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած, Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր, որ մնաց...

  <<...ախր այս կյանքն այնքան կարճ է ուշանալու համար, այնքան ճեպընթաց` չափազանց շտապելու և այնքան թանկ` այն զուր ծախսելու համար... Իսկ նա... Ես վախենում եմ, Աստվա'ծ իմ, ես շատ եմ վախենում... Ինչու? է նա վախենում ասել այն, ինչն իր սրտում է, ինչու? է բազմաթիվ չասված խոսքեր շպրտում երեսիս ու հեռանում>>...

 Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած, Ծառուղում նոր արտասվում էր մի աղջիկ` մենակ կանգնած...


  Երգի այս բառերը լսելուց հետո Լիլիթն սկսեց հեկեկալ... Կարծես թե վատ հիշողություններ էին արթնացել և աղի պես մրմռացնում էին նոր բացված վերքը: <<...Մենակ կանգնած... Նա չի էլ պատկերացնում, թե որքան եմ նրան կարոտում, թե որքան թանկ է նա ինձ համար, նա գաղափար անգամ չունի, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբ նա հերթական անգամ կոպտում կամ սառն է լինում... Նա չի հասկանում, թե որքան ցավոտ է անընդհատ զիջելը և զիջվողի դերում չլինելը>>...

  Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանիդ լուռ կարտսավի~, Ու պատուհանիդ լուռ կարտասվի...


  <<...Չէ', նման բան լինել չի կարող... Ես սիրում եմ նրան, աշխարհում ամենից ու ամենքից շատ, առանց նրա չեմ ապրի, Աստվա'ծ իմ, առանց նրա ինձ պետք չի այս ամենը... Չէ', մեր սիրո աշունները կրկնվելու են, աշնանից հետո մաքուր ու սպիտակ ձմեռ է գալիս, որ պահպանի ու նոր կյանք տա բնությանը, սկիզբ տա տաք ու նուրբ գարնանը.... Հիմա ես պիտի ձմեռ լինեմ, ես պիտի պահպանեմ մեր սերը... Ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն նրա, հանուն մեզ ու մեր սիրո... Ես բաց չեմ թողնի քեզ` թեև ուժով էլ չեմ պահի... Դու չես գնա... Հույս ունեմ, որ չես գնա>>...

   Ես հիմա նոր հականում եմ `անցածը հետ էլ չես բերի, Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի...


  << Ես կանեմ առաջին քայլը... Ինչպես միշտ... Բայց ես քեզ շատ եմ սիրում, նորից կանեմ այդ քայլը...>>: Այդ պահին Լիլիթը շտապ վերցրեց հեռախոսն ու մատները մեխանիկորեն հավաքեցին համարը, որն այնքան հարազատ էր... Ազդակ... Ազդակ... Ազդակ...
 - Ալո'...
 - Սի'րտս, ո?նց ես:
 - Նորմալ... Չեմ ուզում խոսել քեզ հետ... Հետո կզանգեմ:
  Լիլիթը սփրթնեց...... Սառած դեմքի վրայով սկսեցին հոսել տաք արցունքների շիթերը: Նա անշարժ էր... Իսկ արցունքները հոսում էին ու հոսում...


  Այն աղջիկը, այն աշունը բախտն էր իմ, որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների...


  <<Մի?թե ինձ կորցնել ես ուզում... Մի?թե քո պատկերացումները երջանկության մասին իմ պատկերացումներից այդքան տարբեր են... Իմ երջանկությունը դու ես, մի?թե ես էլ քոնը չեմ...>>...

  Ես գիտեմ`` երջանկությունը մի անգամ է այցելում, Իսկ հետո, երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում....


    <<Չէ', դու չես սիրում ինձ... Բայց եթե... Չէ', հիմար եմ ես, նա չի կարող չսիրել ինձ, ինչե?ր եմ խոսում: Երևի սրանք մեր փորձություններն են, որ պիտի հաղթահարենք... Ու եթե հիմա ես ինքս հետ քաշվեմ ու անգամ այս պահին, երբ դու այսքան կոպիտ ես ինձ հետ ու սառը, կնշանակի, որ ես չեմ սիրում... Իսկ ես շատ եմ սիրում... Ես գտել եմ իմ երջանկությունը...>>...


  Իսկ հետո ամբողջ կյանքում մենք նրան ենք որոնում. Այն հասցեն, որ նա թողնում է, երբեք ոչ ոք չի գտնում



  <<...Ես չեմ կորցնի քեզ, սի'րտս... Թեև իմ համբերությունն էլ հավերժ չէ, իմ աչքերն այսքան արցունք չեն տանի... Ես կժպտամ... Քո աչքերին կնայեմ ու կժպտամ... Իսկ արցունքներս... Դրանք թող իմ ու քո հանդեպ տածածս սիրո գաղտնիքը լինեն... Միայն թե մի գդալ սե'ր տուր ինձ հիմա, տու'ր ինձ իմ վերքերի բալասանի մեկ գդալ... Ցու'յց տուր, որ պետք եմ քեզ, որ դու էլ առանց ինձ չես կարող, այնպես, ինչպես առանց քեզ չեմ կարող ես... Սիրում եմ քեզ, կտեսնես` ես ձմեռ կլինեմ, ես կպահպանեմ մեր սերը, ու պայծառ գարուն կգա.... Միայն թե տու'ր ինձ մի գդալ սեր...>>:

Monday, March 5, 2012

ՔԵԶ...



  Սիրում եմ քեզ, միա'կս: Գիտեմ` գրեթե ամեն օր կրկնում եմ այս բառերը, բայց ամեն օր նորովի եմ բացահայտում այդ սերն իմ մեջ... Սե'րս, ես ամեն օր նորից ու նորից եմ քեզ սիրահարվում` քո ժպիտին, քո խորաթափանց ու քնքուշ աչքերին, քո թավշյա ձայնին, առնական, ուժեղ ու նուրբ ձեռքերիդ, քո բազմանշանակ ու սիրառատ հայացքին, քո նուրբ վարդագույն շուրթերին.....քեզ, քեզ ամբողջությամբ: Ամեն օր, սիրելի'ս, ամեն օր...նորովի...ու ավելի ուժեղ... Ասես մանկահասակ մի աղջնակ լինեմ, որ նոր է սովորել երազել, որ նոր է սկսել զգալ հեքիաթները: Հիմա դու ես իմ հեքիաթը...
  Այնքան շնորհակալ եմ, որ քեզ ունեմ, որ դու իմն ես ու քոնն եմ ես: Ես քո կողքին եմ, սի'րտս, մի'շտ հիշիր դա: Ես չեմ կարող քեզնից հեռու լինել: Դու իմ օդն ես, միա'կս, իսկ ես հասարակ մարդ արարած եմ, որն առանց օդի պարզապես չի ապրի: Ես քեզ հետ եմ, քո ամեն պահը, կյանքի դրվագը կիսելու համար եմ ես... Երբ դու հոգնես, իմացի'ր, որ իմ գիրկը բաց է, որ այնտեղ դու կգտնես քո հանգիստը: Երբ դու տխրես, իմացի'ր, որ կա մեկը, որ կլսի ու կհասկանա քեզ ու եթե անգամ չկարողանա ծիծաղեցնել քեզ, ապա կտխրի ու կլռի քեզ հետ: Երբ դու մտախոհ լինես, իմացի'ր, որ կա մեկը, ում հետ դու կարող ես կիսել տանջող մտքերի ծանր բեռը: Երբ դու հաղթես, ես կուրախանամ ու կցնծամ քեզ հետ:
  Միա'կս, քնքու'շս, ես այդտեղ եմ, քեզ հետ` տե'ս, բաբախող քո սրտում եմ ես: Միշտ քեզ հետ եմ... Մինչև վերջին շունչս, սրտիս վերջին բաբախյունը, քո կողքին եմ մինչև մահվան մահն ու երկրի կանգ առնելը, մինչև ժամանակի ավարտը... Դու իմ ամեն ինչն ես, ասպե'տս... Միա'կս, սիրում եմ քեզ...

Thursday, February 23, 2012

Լեզուն հայրենիք է


Արի’, իմ սոխա’կ, թո’ղ պարտեզ, մերին,
Տաղերով քու’ն բեր տղիս աչերին:
Բայց նա լալիս է, դու, սոխա’կ, մի’ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ, որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ

   Ահա հատված այն օրորոցայինից, որի հնչյունների ներքո տարիներ շարունակ փակվել են իմ աչքերը… Իմ տատիկի երգերը` ոսկեղենիկ հայերենով… Դրանցով է լցված եղել իմ մանկությունը: Հետագայում պիտի նաև լսեի ու սկսեի երգել Կոմիտաս, Շերամ, ժողովրդական երգեր: Դրանց մաքուր ու փափուկ լեզուն` իմ ներկայիս լեզվի ծնողը, գերում էր, ձգում… Լեզուն մանկություն է: Դպրոց: Առաջին այբբենարան: Այբ-ից Ֆ տառերը հեշտությամբ տրվեցին. չէ? որ իմ սրտի տառերն էին դրանք: Սովորեցի մայրենի լեզվիս զավակներին, սկսեցի կարդալ և գիտելիքներ ձեռք բերել. մտնում էի նոր ու գիտակից կյանք: Լեզուն կրթություն է: Տարիներն անցնում էին, սովորում էի քերականություն, գրականություն, Րաֆֆին գերում էր իր գեղեցիկ նկարագրություններով, Նալբանդյանը` ազատատենչ ոգով, Դուրյանն ու Սևակը` հանգով, Մեծարենցը` սիրով… Ես էլ սկսեցի գրել… Լեզուն մուսա է… Երբ գրում էի, ձգտում էի մեջս ամփոփել մեր մեծ գրողների տարբեր ուղղություններ, լեզվի նրբություններ, հանգավորումներ… Մայրենի անապակ լեզուն դարձավ իմ առօրյա մասնիկը նաև: Լեզուն կյանք է: Նոր փուլ. համալսարան: Այստեղ ամեն ինչ արդեն ուրիշ էր: Մայրենիիս լավ տիրապետումն ինձ օգնում էր շփվել ճիշտ մարդկանց հետ, հայրենիքս և լեզուս ու ազգս ներկայացնել պատշաճ կերպով,  արտահայտել մտքերս և չհոգնեցնել: Լեզուն ազատություն է: Թեպետև տիրապետում եմ նաև այլ լեզուների, բայց այն, ինչն իմ հոգուց է ծորում, գրվում և արտահայտվում է բացառապես մայրենիով: Լեզուն հոգի է:
  Եվ երբ իմ հայրենիքից հեռու եմ լինում, լեզուն լրացնում է նրա կարոտը: Աշխարհի որևէ ծայրում հարազատ լեզուն լսելիս սիրտս թրթռում է, ուրախանում. իմ եղբայրն է նա: ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է: Սա է լեզվի խտացումը. մանկությունս անցել է հայրենիքում, որի հանդեպ ինձ սեր են ներշնչել մայրենի լեզվով, կրթությունս հայեցի էր ամեն առումով, հոգիս խարսխված էր հայրենիքիս, իմ գրիչը հայրենիք էր երգում… Լեզուն հայրենիք է, այն իր մեջ ամփոփում է իմ ու քո պապերի ու տատերի զրույցները, նրանց գաղթերը, տեղաշարժերը, հաղթանակներն ու պարտություները, խոհերն ու իմաստությունը… Լեզուն հայրենիք է: Այն մեր փոքրիկ երկրի մեծ նվաճումն է, այն մեր փոքրիկ երկրի մեծ հիշողությունն է ու վաղվա սպասումը: Լեզուն Խաչատուր Աբովյան է, ով, մարդու լեզվական ունակությունները գովերգելով, կոչ էր անում մայրենին պինդ բռնել: Լեզուն հայրենիք է, նրան ուրանալը անբարո է, նրան վնասելը` դավաճանություն: Լեզուն հայրենիք է, և նա իմն է ամբողջությամբ: Լեզուն ես եմ` հայրենիքիս մի մասնիկը` Աստղիկ Նադիրյանս, որ հանձն եմ առել իմ ուժերի սահմաններում և նաև դրանցից դուրս պահել ու պահպանել իմ լեզուն, իմ հայրենիքը… Ու եթե Աստծո կամոք հայտնվեմ հայրենիքիցս շա~տ հեռու, հենց լեզուն ինձ կօգնի հայ մնալ, մտածել, գործել, սիրել և խոսել հայեցի… Դարերի խորքից եկած լեզուն է, որ համախմբում էր հայ ժողովրդին, որ պահպանում էր ազգային դիմագիծը, հաջորդ սերունդներին հասցնում անցյալը, պատմությունը, ավանդույթները…
  Լեզուն հայրենիք է, նրա երեկը, այսօրը և սպասվող օրը…

Улететь бы...

  Улететь бы далеко-далеко... Улететь бы туда, где были бы только ты, я и наша любовь... Туда, где  не существовали бы нельзя и разные расстояния... Улететь бы на крыльях солнца... А сейчас ночь, холод... А так хочется теплой весны... Так хочется выбежать на солнечную улицу и бежать навстречу тебе...
  Улететь бы на восход, смотреть с тобой на рождение великого Солнца, который будет единственным свидетелем нашего счастья... нашей любви... Улететь... Лишь бы с тобой, и неважно куда... Я буду долго-долго смотреть на тебя влюбленными глазами, пытаясь навеки запомнить твои каждую мимику, каждую черту и каждую щетину... Буду улыбаться тебе и говорить, что люблю тебя, прижимаясь к тебе сильно-сильно, тая в твоих руках... Моя рука не будет нежной без твоей большой, сильной и ласковой руки, моя улыбка не будет смеяться без улыбки твоих нежных губ, я не буду человеком без тебя: мое сердце не во мне, а у тебя... Ты- мое все, и я люблю тебя...
  Улететь бы с тобой на крыльях солнца в город счастья, который носит наши имена...

Tuesday, February 7, 2012

Ժպտա', բարեկա'մս, ժպտա'

SMILE!!! :) Ի?նչ դժվար բան կա դրանում... Տե'ս` բարձրացնում ես շուրթիդ մի անկյունը, ապա մյուսը, և ծնվում է ժպի~տ: Դե~, ինչու? ես տխուր: Հապա ի'նձ լսիր. նայի'ր շուրջ: Ի?նչ ես տեսնում: Դու ցույց ես տալիս ամպամած երկինքը, չորացած ծառերը, մտախոհ մարդկանց... Է'հ, բարեկա'մս, ուշադիր չես նայում: Նայի'ր այն անուշիկ բալիկին, ինչպես է մայրիկի թևն ամուր գրկած քայլում և ժպտում ամեն անցորդի, նայի'ր այս մերկ ծառին, որի վրա կամաց-կամաց բողբոջներ են ծնվում, նայի'ր հեռու~ հեռվում ամպերի միջից երևացող լույսի շողին. նա հաղթել է ամպերին: Նայի'ր այն հաշմանդամ մարդուն, որ ժպտում է  և ոգևորված ինչ-որ բան է պատմում իր ընկերոջը: Նայի'ր այն փոքրիկ ցողունին, որ ասֆալտի միջից է դուրս եկել, նայի'ր սիրահար այս զույգերին...  Նայի'ր ու ժպտա, չէ? որ այս գորշ ամբոխի միջից գեթ մեկը քո ժպիտի կարիքն ունի: Այս կյանքը շատ կարճ է այն տխուր անց կացնելու համար: Կնճիռնե?ր կառաջանան: Աստվա'ծ իմ, բարեկա'մս, մի' ծիծաղեցրու ինձ: Ծերության տարիներին դեմքիս մի  բան կուզեմ ունենալ` երջանկության կնճիռներ: Լորդ Հենրին այնքան ճիշտ խոսք ուներ. երբ մարդը մտախոհ է դառնում, նա տգեղանում է. մեծանում է նրա քիթը, ճակատի վրա փոսեր են հայտնվում, մեջքը ծռվում է և այլն և այլն: Իմ կյանքի մայրամուտին ես կուզեմ, որ իմ թոռնիկները նայեն ինձ և ասեն` տատիկն առանց բերանի ձևը փոխելու էլ ասես ժպտալիս լինի: Ժպտա', բարեկա'մս, ագահություն մի' արա: Տուր աշխարհին քո ժպիտը, և նա քեզ շնորհակալություն կասի: Դու ասում ես, որ քեզ վիրավորանք են հասցրել: Ուրեմն լսի'ր ինձ: Կա մի ավանդազրույց.
 Մի օր աշակերտը գալիս և ասում է իր ուսւոցչին.
  - Ուսուցի'չ, դու այնքան հանգիստ ես: Դու ոչ ոքից չես վիարավորվում, ոչ ոքի հետ չես վիճում: Ասա' ինձ, ինչպե?ս ես էլ քեզ պես դառնամ:
  - Մի տոպրակ վերցրու' և մի'շտ քեզ մոտ պահիր: Ամեն անգամ, երբ մեկի վրա բարկանաս, վիրավորես կամ վիրավորվես, մեկ կարտոֆիլ գցիր տոպրակիդ մեջ:
   Անցան ամիսներ: Աշակերտի տոպրակը լիքն էր: Իսկ այն կարտոֆիլները, որոնք նա ամենասկզբում էր գցել տոպրակի մեջ, սկսել էին փտել և զզվելի հոտ արձակել: Աշակերտը եկավ ուսուցչի մոտ:
   - Ուսուցի'չ, ես այսպես այլևս չեմ կարող, ինձ ուրի'շ ձև ասա. տոպրակն արդեն շատ ծանր է, իսկ այն կրելը ոչ միայն բարդ է, այլև տհաճ:
   - Այդպես է նաև քո հոգին: Ամեն անգամ, երբ դու բարկանում ես և վիրավորանքն ու չարությունը պահում ներսումդ, դրանք կուտակվում են: Հներն սկսում են փտել և թունավորել հոգիդ, ծանրացնել այն: Դե'ն նետիր այդ աղբը քո հոգուց այնպես, ինչպես այ տոպրակը հիմա կնետես:
  Տեսնու?մ ես: Ժպտա', բարեկա'մս, ժպտա', քանի դեռ շնչում ես: Ամեն պահ նվեր է քեզ, և այդ նվերը ժպիտով պիտի ընդունես: Ժպտա' ու հավատա', որ ամեն ինչ լավ է լինելու: Ժպտա' ու ուրի'շ տեսանկյունից կտեսնես աշխարհը, կտեսնես ծիածանի բոլոր գույները, կլսես անգամ ամենատխուր անձրևի դյութիչ երգն ու ժպիտով կընդունես այն...


   Ժպտա', բարեկա'մս, ժպտա~

Monday, February 6, 2012

Կարմիր վերնաշապիկի պատմությունը

 <<Կարմիր վերնաշապիկով տղան... Ո?վ էր նա... Ինչու? է սիրտս երջանկությունից այսպես արագ խփում>>, - մտածում էր Նանեն ու արագ-արագ պատրաստվում դուրս գալ տանից: Ամբողջ ճանապարհին վերհիշում էր երազը, որն այդքան ջերմացրել էր իրեն: Նանեն հանկարծ հիշեց ամբողջը. նա և մի գեղեցիկ, բարձրահասակ տղա իրար գրկած քայլում էին: Առավոտյան արթնանալով Նանեն շարունակում էր զգալ տղայի իրանն ու նրա  կարմիր վերնաշապիկի սառնությունը... Մի րոպե... Աստվա'ծ իմ, ախր երազումս կուրսեցուս եմ տեսել... Ա'յ քեզ բա~ն...
 
   - Հիմա կկարդամ ռուսաց լեզվի խմբերի ուսանողների անուն-ազգանունները, և հետո ձեր խմբի դասախոսների հետ կանցնեք ձեզ հատկացված լսարանները, - ասաց փոխդեկանն ու սկսեց թվարկել դասախոսներին և նրանց խմբի երեխաներին: - ....Հարությունյան Նանե', Խաչատրյան Վահե և Գրիգորյան Նարեկ: Ահա', վերջ, կարող եք անցնել ձեր դասին:
   <<Նարեկ...>>, - կրկնեց Նանեն իր մտքում: Օրերն անցնում էին արագ, սեպտեմբերն արդեն ավարտվում էր...
   - Բարև', - ասաց Նանեն:
   - Բարև', - ամաչելով պատասխանեց Նարեկը:
   - Ես Նանեն եմ:
   - Իսկ ես Նարեկը, շատ հաճելի է:
   Նստարանի շուրջ աշխույժ զրույց ծավալվեց: Նանեն ու Նարեկը բացահայտեցին, որ երկուսն էլ գերմաներենի հանդեպ սեր ունեն: Քանի որ Նանեն մի~ քիչ սկսել էր գերմաներեն սովորել, թղթի վրա գրեց իր իմացած ամենալավ բառերը և տվեց Նարեկին: Դրանք էին` խելացի, լավ, բարձրահասակ, նիհար և երիտասարդ բառերը... Հենց այդ բառերից էլ սկսեցին գերմաներենով գրվող հաճոյախոսությունները: Երկուսի սրտում էլ տիեզերական ինչ-որ ուժ էր ծնվում` ձգողական ու ջերմացնող: Դրան հետևեցին նաև համակարգչային դասընթացները, որոնց ընթացքում թեև երկուսն էլ գիտեին առաջադրանքի լուծումը, բայց միշտ իրար էին դիմում` օգնելու պատրվակով:
 
   - Իսկ ի?նչ երաժշտություն ես լսում, - հարցրեց Նանեն իր հետևի նստարանին նստած Նարեկին:
   - Հիմնականում ռոք, - կտրուկ պատասխանեց Նարեկը:
   <<Ռո?ք... Երբեք չէի մտածի, նա այնքան հանգիստ մարդ է երևում>>, - մտածեց Նանեն և շրջվեց դեպի գրատախտակը, որի մոտ ռուսաց լեզվի դասախոսը ինչ-որ բան էր բացատրում, որն ինքն անգիր գիտեր:
   - Եկե'ք էլ. հսացեներով փոխանակվենք, - հանկարծ առաջարկեց Նարեկը:
   Նանեն և իր նստարանակիցները համաձայնեցին: Հանկարծ Նարեկի ընկերներից մեկը տեսավ գերմաներեն նամակը, որը Նարեկն անմիջապես թղթապանակի մեջ թաքցրեց: Դասի ավարտին Նանեն անհամբեր սպասում էր, թե երբ պիտի իրենց մեծ ու աշխույժ խմբով գնան կանգառ, մի խումբ, որի մեջ էր լինելու նաև Նարեկը:
   - Նանե', կներե'ս ինձ, - ասաց Նարեկն ու շտապ դուրս եկավ լսարանից...
   Նանեն չէր հասկանում, թե ինչ պատահեց տղային: Կանգառ բարձրացող  խմբի մեջ էլ նա չկար: <<Տեսնես ի?նչ եղավ նրան>>: Տուն գնալու ճանապարհին Նանեն որոշեց իր էլ. փոստը ստուգել. մեկ նոր նամակ: <<Ների'ր ինձ, Նանե', ես պարզապես չէի կառավարում իրավիճակը... Եթե կարողանաս, ների'ր ինձ>>: Այս տղային ի?նչ եղավ: Նանեն միանգամից վերցրեց հեռախոսն ու զանգահարեց իր մտերիմ ընկերներից մեկին.
   - Ինձ շատ շտապ Նարեկի հեռախոսահամարն է հարկավոր, կարո?ղ եք գտնել:
   Հինգ րոպե հետո նա հավաքում էր Նարեկի համարը...
   - Ալո', Նարե?կ... Նանեն է: Ների'ր, որ անհանգստացնում եմ, պարզապես փոստս ստուգեցի և այնտեղ քեզնից տարօրինակ նամակ կար... Ինչի? համար էիր ներողություն խնդրում:
   - Չէ~, պարզապես... Տե'ս, արդյունքում համարդ ունեցա...

   Այսպես սկսվեց նրանց պատմությունը... Մի քանի օր հետո, երբ երեք հարյուրից ավել նամակներ էին գրվել, Նարեկն արտահայտեց իր զգացմունքները... Նանեն, ով ձևական ծանրությունը տանել չէր կարողանում, պատասխանեց նրա զգացմունքներին... Սկզբում նրանք ամաչում էին անգամ իրար կողք կանգնել, բայց հետո... Անշուշտ, շատ վեճեր և տարաձայնություններ ծնվեցին և հարթվեցին, բայց երկու անծանոթ հոգիներ դարձան անբաժանելի... Երկու լրիվ տարբեր մարդիկ այդուհետ միասին էին շնչում և դարձան իրար շատ նման և հարազատ... Այսօր նրանք միասին են, նրանք իրար են պատկանում, վստահում են և հավատում... Վաղը նրանց է պատկանում... Սեր... Նրանց անունն է դա... Նանե ու Նարեկ... Նրանք արդեն վերնագրել են իրենց հեքիաթը: Ամեն հեքիաթում էլ ճգնաժամեր լինում են, սակայն ամեն ճգնաժամ իր դասն է տալիս, սովորեցնում գնահատել այն, ինչ ունեն... Եվ որքան էլ ժամանակ անցնի, ինչ էլ փոխվի, ինչ դժվարություն էլ առաջանա, նրանք իրար ունեն... Մի?թե այդքանը բավարար չէ շնորհակալ լինելուն կյանքին... Չէ? որ կա այն միակը, ում ժպիտն արդեն իսկ բավական է, որպեսզի թախիծն անդարձ կորչի, ում համար անակնկալ անելը միայն մեծ բավականություն է... Նրանք սիրեցին իրար` լինելով տարբեր մարդիկ, իսկ հիմա նրանք ձուլվել են, դարձել մեկ ամբողջություն...
   Վաղը նրանց է պատկանում, նրանց սիրուն... Նրանք սիրում են իրար ու շատ... Եվ այդքանը բավարար է...


    Կարմիր վերնաշապիկով տղան և հեքիաթներով տարված աղջիկը գտան իրար...

Saturday, February 4, 2012

Այբ-ից Ֆ երազանքի ուղին

Անուրջները կարող են ի կատար ածվել, 
Հավատա', թանկագի'ն իմ բարեկամ.
Այբ-ից  Ֆ թե ցանկանաս դու անցնել
Պիտի անցնես նաև Բեն, Գիմ ու Դա...

  Բոլորս էլ երազում ենք: Նա, ով չի երազում, չի ապրում: Վերջերս լայն տարածում են գտել գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք սովորեցնում են երազանքներն իրականացնելու արվեստը... <<Եվ իսկապես. ի?նչ դժվար բան կա>>, - կմտածեք դուք: Կա, հավատացե'ք: Դժվար բանը մենք ենք: Ամեն մարդ ստանում է այն, ինչն իր մոտ է պահում: Իմ շատ սիրելի դասախոսներից մեկն ինձ ասաց. <<Երբ Աստված տեսնում է, որ դու քո ցավը ամուր գրկած նստել ես, նա այն նվիրում է քեզ` տեսնելով, որ դու չես բաժանվում դրանից>>: Մարդիկ հաճախ անգիտակցորեն ապրում են մի կյանք, որում շաաատ քիչ մասն է հենց ինքը` ԿՅԱՆՔը կազմում: Շատ է ճիշտ է այն խոսքը, որ կյանքը մի գիրք է, որի մաքուր էջերի վրա մենք ենք գրում: Իսկ նրանց մոտ ընդամենը մի քանի էջ է <<երջանիկ ձեռքով>> գրված: 
Your dream is your dream.
Its value is based on the fact that you love it 
...
   Փաստորեն` առաջին կարևոր նախապայմանը հավատալն է: Երբ դու հավատում ես, որ վաղն արթնանալու ես և ուրախ օր ունենալու, դու ակամայից ծրագրավորում ես վաղը. անգամ օրվա բացասականի մեջ դրականը կտեսնես: Հավատալով, որ դու կարող ես, որ դու գեղեցիկ ես` արդեն անցնում ես ճանապարհի կեսը:
   Երկրորդը երազանքի վիզուալացումն է: Փակե'ք ձեր աչքերը, պատկերացրե'ք, որ ձեր երազանքն իրականացել է, զգացե'ք այդ ուրախությունը, հավատացե'ք, որ ունեք այն: Թե' դրական լիցքեր կստանաք, թե' կծրագրավորեք ձեր երազանքի իրականացումը:
   Երրորդ կետ կարելի է ընդունել դրականությունն ու ակտիվությունը: Լրացուցիչ խնդիրներ մի' ստեղծեք: Եթե որևէ բան չի ստացվում, մի' վհատվե'ք, փորձե'ք նորից: Եթե ցանկանում եք ձեզ սովորեցնել ամեն առավոտ վազել, մի' ընկեք առաջին օրվա ազդեցության տակ և մի' հրաժարվեք ձեր նպատակից: Չորրորդ անգամն արդեն հաճելի կլինի: Պոզիտիվ մտածելակերպ. ահա այն, ինչն ապրեցնում է և ձգում դեպի ձեզ տարբեր մարդկանց:
   Չորրորդ. ամեն ինչ միանգամից չի ստացվում, համբերատա'ր եղեք, մի' դադարեք գործածել առաջինից երրորդ կետերը: Հավատացե'ք ձեզ և ձեր ուժերին, չէ? որ մարդիկ ծնվում են հավասար և մեծանալով դառնում այնպիսին, ինչպիսին որ դառնում են:


   Հինգերորդ. Այբ-ից Ֆ հասնելու համար անգամ պետք է մյուս տառերը հաղթահարել, չկանգնել այլ տառի մոտ. Ֆ-ի?ն ես ուզում հասնել, ուրեմն ոչ մի Մեն-ի կամ Ո-ի մոտ կա'նգ մի առ, շարժվի'ր առաջ:
 Կարդացի?ր սա, սկսի'ր գործել, կյանքն իր տեղում չի դոփում: Դե', քեզ տեսնեմ :)))