Saturday, February 4, 2012

Այբ-ից Ֆ երազանքի ուղին

Անուրջները կարող են ի կատար ածվել, 
Հավատա', թանկագի'ն իմ բարեկամ.
Այբ-ից  Ֆ թե ցանկանաս դու անցնել
Պիտի անցնես նաև Բեն, Գիմ ու Դա...

  Բոլորս էլ երազում ենք: Նա, ով չի երազում, չի ապրում: Վերջերս լայն տարածում են գտել գիտահանրամատչելի ֆիլմերը, որոնք սովորեցնում են երազանքներն իրականացնելու արվեստը... <<Եվ իսկապես. ի?նչ դժվար բան կա>>, - կմտածեք դուք: Կա, հավատացե'ք: Դժվար բանը մենք ենք: Ամեն մարդ ստանում է այն, ինչն իր մոտ է պահում: Իմ շատ սիրելի դասախոսներից մեկն ինձ ասաց. <<Երբ Աստված տեսնում է, որ դու քո ցավը ամուր գրկած նստել ես, նա այն նվիրում է քեզ` տեսնելով, որ դու չես բաժանվում դրանից>>: Մարդիկ հաճախ անգիտակցորեն ապրում են մի կյանք, որում շաաատ քիչ մասն է հենց ինքը` ԿՅԱՆՔը կազմում: Շատ է ճիշտ է այն խոսքը, որ կյանքը մի գիրք է, որի մաքուր էջերի վրա մենք ենք գրում: Իսկ նրանց մոտ ընդամենը մի քանի էջ է <<երջանիկ ձեռքով>> գրված: 
Your dream is your dream.
Its value is based on the fact that you love it 
...
   Փաստորեն` առաջին կարևոր նախապայմանը հավատալն է: Երբ դու հավատում ես, որ վաղն արթնանալու ես և ուրախ օր ունենալու, դու ակամայից ծրագրավորում ես վաղը. անգամ օրվա բացասականի մեջ դրականը կտեսնես: Հավատալով, որ դու կարող ես, որ դու գեղեցիկ ես` արդեն անցնում ես ճանապարհի կեսը:
   Երկրորդը երազանքի վիզուալացումն է: Փակե'ք ձեր աչքերը, պատկերացրե'ք, որ ձեր երազանքն իրականացել է, զգացե'ք այդ ուրախությունը, հավատացե'ք, որ ունեք այն: Թե' դրական լիցքեր կստանաք, թե' կծրագրավորեք ձեր երազանքի իրականացումը:
   Երրորդ կետ կարելի է ընդունել դրականությունն ու ակտիվությունը: Լրացուցիչ խնդիրներ մի' ստեղծեք: Եթե որևէ բան չի ստացվում, մի' վհատվե'ք, փորձե'ք նորից: Եթե ցանկանում եք ձեզ սովորեցնել ամեն առավոտ վազել, մի' ընկեք առաջին օրվա ազդեցության տակ և մի' հրաժարվեք ձեր նպատակից: Չորրորդ անգամն արդեն հաճելի կլինի: Պոզիտիվ մտածելակերպ. ահա այն, ինչն ապրեցնում է և ձգում դեպի ձեզ տարբեր մարդկանց:
   Չորրորդ. ամեն ինչ միանգամից չի ստացվում, համբերատա'ր եղեք, մի' դադարեք գործածել առաջինից երրորդ կետերը: Հավատացե'ք ձեզ և ձեր ուժերին, չէ? որ մարդիկ ծնվում են հավասար և մեծանալով դառնում այնպիսին, ինչպիսին որ դառնում են:


   Հինգերորդ. Այբ-ից Ֆ հասնելու համար անգամ պետք է մյուս տառերը հաղթահարել, չկանգնել այլ տառի մոտ. Ֆ-ի?ն ես ուզում հասնել, ուրեմն ոչ մի Մեն-ի կամ Ո-ի մոտ կա'նգ մի առ, շարժվի'ր առաջ:
 Կարդացի?ր սա, սկսի'ր գործել, կյանքն իր տեղում չի դոփում: Դե', քեզ տեսնեմ :)))

Thursday, February 2, 2012

Երջանկության մեխանիկա

  Ժամացույց` առաջին հայացքից պարզ թվացող այս պարագան, որը մեր օրվա մի մասն է կազմում, այնքան բարդ է: Պտուտակներ, ատամիկներ, ճոճանակներ, սլաքներ` մի խոսքով` բարդ մեխանիզմ, որում ամեն մի պտուտակ, մեխիկ իր դերն ունի... Եթե մի դետալի ատամիկները մյուսի ատամիկներին ճիշտ <<չնստեն>>, ապա ժամացույցը ճիշտ ժամ բարդ թե ցույց տա... Այդպիսին է նաև մեր կյանքը` մեխանիզմ... Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայր ու հիշողություն իրենց հետքն են թողնում և կազմում մեր կյանքի մեխանիկայի մի մասը, դառնում մեր կյանքի շարժիչ ուժը: Յուրաքանչյուր մեխանիկա ձգտում է ձեռք բերել մի կարևոր դետալ, որով կյանքն սկսում է ավելի վառ, առույգ աշխատել. դա երջանկությունն է: Երջանկությունն էլ իր հերթին մի բարդ մեխանիզմ է, որը շատ հաճախ չի համապատասխանում մեր կյանքին` իրար չհամապատասխանող ատամիկների պես. երջանկություն կա այն ժամանակ, երբ նրան գտնելու մասին չես մտածում: Երջանկությունը կարելի է նաև ճաշատեսակի հետ համեմատել.
  Երջանկություն. Պատրաստման համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ոչ միայն պետքական մթերքը, այլև սեփական համին համապատասխան համեմունքներ, որոնք ամեն մարդ ավելացնում է յուրովի. այդ համեմունքներով է ծնվում երջանկությունը:
   Ենթադրենք մի մարդ երջանկությունը տեսնում է փողի մեջ: Նրան պարգևում են այդ երջանկությունը: Աստվա'ծ իմ, փո~ղ... Իսկ ի?նչ անել դրա հետ... Նա չգիտի, թե ինչ անի այդ երջանկության հետ, քանի որ վախենում է, որ այն ուր ոոր է պիտի սպառվի: Լա'վ, սա շատ պրիմիտիվ օրինակ էր: Փորձենք այսպես. նորաստեղծ ընտանիք, որն սկսում է կառուցել իրենց համատեղ կյանքը հիմքից: Նրանք կարող են անդադար վիճել ֆինանսական խնդիրների պատճառով, տնային գործերի... Թվում էր` ամուսնացանք, միասին ենք, ամեն ինչ միանգամից լավ է լինելու... Բայց հանկարծ տեսնում ես, որ, հո'պ, չկա երջանկություն: Իսկ մեկ այլ զույգ պլանավորում է իրենց օրը, զիջում միմյանց, ներում, ամեն չնչին բանը տոն դարձնում: Նրանք երջանիկ են լինում: Եվ նրանք շատ ավելի մեծ հեշտությամբ են կայունանում և դառնում իսկական ընտանիք: Կարծես թե շատ խորացա, ինքս էլ խճճվեցի և չգիտեմ` ինչ եմ գրում: Ինչևէ...
   Դարեր ի վեր երջանկության հիմնահարցը հետաքրքրել է բազում փիլիսոփաների, այն համարվում է մարդկային հավերժական հարցերից մեկը: Բայց ես` տասնութամյա Աստղիկ Նադիրյանս, ով սովորում է քաղաքագիտություն բաժնում, փիլիսոփայություն է ուսումնասիրել մեկ կիսամյակ և մի քանի գիշեր քննությունից առաջ, հանդիսավոր կերպով հայտարարում եմ` ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ԳԻՏԵՄ` ՈՐՏԵՂ Է ԱՅՆ... Լավ է հնչում, չէ?: Իմ երջանկությունն անուն ունի: Նա գտնվում է այստեղ` իմ կողքին, ինչպես նաև իմ մեջ` բաբախում է ու բաբախում` ամեն րոպե ինձ կյանք պարգևելով: Ամեն գիշեր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ նման երջանկություն ունեմ... Դրա հետ մեկտեղ գիտեմ նաև, որ երջանկությունը նաև ցավոտ է. մենք այնքան զգոն ենք դառնում, վախենում ենք կորցնել այն... Ների'ր ինձ, միա'կս, սխալներիս համար, ների'ր... Երբեմն այնպիսի վախ է արթնանում մեջս... Վախենում եմ, որ կգա մի օր, որ կամակոր երջանկությունը կհոգնի ինձնից և կգնա... Բայց ես արդեն սովորել եմ երջակությանս հետ համահունչ ապրել և ամեն նոր օր ավելի ու ավելի գնահատել այն...
    Իմ կյանքի մեխանիզմն այնքան խճճված ու բարդ է, որ երջանկությանս մեխանիզմը հաճախ մի պահ դուրս է թռչում իր առանցքից և ցավեցնում երկուսիս էլ... Ների'ր, միա'կս, ես սովորում եմ... Արդեն կարգավորում եմ ամեն ինչ, սովորում եմ ներդաշնակություն ստեղծել, սովորում եմ համբերատար լինել, սովորում եմ երջանիկ լինել... Քո անունը կրող երջանկությամբ եմ ապրում... Միա'կս, այդ վախերը հաղթահարել եմ սովորում... Օգնի'ր ինձ դրանք հաղթահարել...
   Ես գիտեմ, թե ինչ է երջանկությունը. այն քո անունն է կրում, այն մենք ինքներս ենք ստեղծում...

Wednesday, February 1, 2012

Սիրո հանրահաշիվը

 Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, անձրևներ կգան ու կչորանան, ձյան փաթիլները կիջնեն ու կհալչեն, մարդիկ անտարբեր ու սառը հայացքներով կշարունակեն իրենց մրցավազքը, նոր սրտեր կմիավորվեն, այլ սրտեր կկոտրվեն, երկրագունդը կշարունակի պտտվել իր առանցքի շուրջ, արևը կշարունակի շողալ, միայն յոթ միլիարդ մարդկանց միջից կպակասի մեկը... Եվ անգամ այդ մարդու պակասելով այդ յոթ միլիարդը չի փոխվի, քանի որ այն ևս պայմանական է, ինչպես ամեն բան այս կյանքում... Անգամ թվերն են պայմանական, և մեկին գումարած մեկ միշտ չէ, որ երկուսի է հավասար... Եվ շատ հաճախ երկուսը բաժանած երկուսի բնավ էլ մեկ չի ստացվում. ստացվում է զրո... Ահա այդ զրոն եմ ես...

     Ես վաղուց արդեն չկայի. ես ՄԵՆՔ էի դարձել. մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Երկուսով ապրում էինք, երկուսով շնչում: Քո հայացքն արդեն իսկ բավական էր, որ սկսեի լայն ժպտալ, մեկ բառդ ամբողջ օրս էր պայմանավորում: Դու սիրում էիր ինձ, ես սիրում էի քեզ: Ես քոնն էի, դու` իմը: Մեր ամեն ինչը պատկանում էր մեզ և ոչ ինձ ու քեզ առանձին-առանձին...  Մեկին գումարած մեկ հավասար է մեկի: Մեր հարսանիքը... Այն հեքիաթի էր նման: Ես երբեք էլ ճոխ հարսանիքի մասին չեմ երազել: Հարսանիքից հետո մենք գնացինք անտառի մեջ գտնվող մի տնակ, որտեղ մենք էինք և մեր սերը... Որքան հաճելի էր արթնանալ առավոտյան և բնության ձայնի ներքո քո քնկոտ ձայնը լսել: Անտառում երկա~ր զբոսնում էինք, արկածներ հորինում, գանձեր որոնում, դու ինձ արջից էիր փրկում, իսկ ես քո հերոսության համար համեղ կարկանդակ էի պատրաստում: Անցավ մեկ տարի...
   Մեկին գումարած մեկ հավասար է երեք... Մենք փոքրիկ հրաշքի էինք սպասում: Դու յոթերորդ երկնքում էիր: Երբեմն գալիս և ինձ վրա ծիծաղում էիր` ասելով, որ շուտով ինձ գնդլիկ-բոքոնիկ պիտի կոչես: Երկար ծիծաղում էինք, փորձում գուշակել, թե ում նման կլինի մեր սիրո պտուղը... Սակայն Աստված չկամեցավ մեզ ցույց տալ մեր փոքրիկին... Նա, ինչպես նվիրեց, այդպես էլ հետ վերցրեց իր պարգևը... Առնվազն ցինիզմ կարելի է կոչել: Մենք տառապում էինք... Ես էի տառապում: Արդեն կապվել էի կլորիկ փորիկիս, որին արդեն մեր ընտրած անունով էի դիմում, իսկ հիմա?... Հիմա միայն դատարկություն... Դու սառել էիր: Դու ինձ էիր մեղադրում: Ու թեև դրա մասին ոչ մի անգամ չբարձրաձայնեցիր` ամեն անգամ դա էի կարդում աչքերիդ մեջ: Դու չէիր կարողանում ինձ ներել նաև այն, որ երկար ժամանակ չէի կարողանալու քեզ զավակ պարգևել: Դու սկսեցիր սպանել սերը: Մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Մենք միասին էինք, բայց դու կողքիս չէիր, մենք դարձանք ես ու դու: Մտածում էի` կանցնի: Տառապում էի լուռ, աննկատ... Ամեն ինչ անում էի, որ անցածի պես լինի: Բայց դու դավաճանեցիր... Գնացիր... Երկուսը բաժանած երկուսի հավասար է մեկի: Հույսս դեռ չէր մարել: Դռան թակոց: Դատական կատարածու: Ապահարզան: Նոր ամուսնություն: Երկուսը բաժանած երկուսի հավասար է ԶՐՈ:
   Ինքդ էլ գիտես` զրոն գոյություն չունի, նրան չի կարելի հաշվել. զրո ու վերջ: Մի?թե սիրո մեր հանրահաշիվն այսպիսի ավարտ պիտի ունենար, մի?թե այդքան թույլ էր մեր գումարածը...
 
    Ամեն ինչ սովորականի պես կլինի. ձմռան փոխարեն գարուն կգա, օրվան կհաջորդի գիշերը, լույսի պատճառով ստվերներ կծնվեն, կառաջանան նոր երկուսներ, երեքներ, մեկեր և զրոներ... Զրոն, սակայն, չի լինում հաշվել...

Tuesday, January 31, 2012

Փոքրիկի նամակն Աստծուն

  Բարև', Աստվա'ծ... Քեզ երբևէ նամակ գրե?լ են: Ես գրում եմ... Աստվա'ծ, ինչու? նա լաց եղավ: Ինչու? իմ մայրիկի բարի աչքերից արցունքներ հոսեցին... Ես նրան հարցրել եմ, բայց նա ասաց, որ փոքրիկ եմ, չեմ հասկանա... Աստվա'ծ պապիկ, բայց ես մեծ եմ, և ես կհասկանամ և այնպես կանեմ, որ մայրիկն էլ երբեք-երբեք լաց չլինի, թե չէ ես էլ կլացեմ... Աստվա'ծ պապիկ, իսկ դու թույլ կտայի?ր, որ քո մայրիկը լաց լիներ... Բա ինչու? ես իմ մայրիկին ստիպում արտասվել: Միգուցե ե?ս լավ բալիկ չեմ, դասերս լավ չեմ անում, շատ չեմ օգնում, կռվարար եմ... Բայց ախր  ես նրան շա~տ շա~տ շա~տ եմ սիրում և ուզում եմ, որ նա միշտ ժպտա և սիրի ինձ: Աստվա'ծ, մայրիկն այսօր հիվանդանոց գնաց և  ասաց, որ ես չեմ կարող այնտեղ գնալ: Իմ փոխարեն նրան լա'վ նայիր, քանի որ իմ մայրիկն ամենալավն է: Աստվա'ծ, այնպես արա, որ նա այլևս լաց չլինի և ոչ էլ հիվանդանոց գնա: Ամե'ն:

Письмо Сапфо


  << Ну вот, милый, ты опять далеко. Где же ты, моя муза? Мне мерещатся твои глаза, твоя улыбка, твой нежный взгляд, и нигде нету мне покоя. Где же ты, моя муза? Перо не слушается меня, и мысли витают где-то вдали. Где же ты, о муза моя?! Моря шум и пенье птиц, крик молчанья и гром души так чужды мне без тебя... Мне так тоскливо без тебя. Мой милый друг, вместе с собой ты унес вдохновения крылья мои. Где же ты, муза моя? Где ты, мой Фаон?  Не уж-то моря пенье для тебя слаще, чем голос мой? Не уж-то безмятежных волн игра красивее волн моих волос? Скажи, Фаон, любовь моя, мечта моя, мой милый друг, когда же ты ответишь мне и дашь мне сердца своего волшебный ключ? Или же Афродита - любовь моя и враг навеки, так заколдовала тебя, что не сумеешь никогда полюбить меня? Где же ты, муза моя? И вот опять девиц красивых учить мне надо жизни, но в каждой из них я вижу тебя - о прекрасная муза моя... Вернись ко мне... И пусть ты будешь не моим... Но слышать голос твой родной - лучший подарок, верный друг... И пусть я буду лишь мечтать, что в руках твоих вместо весел старой лодки будет дремать тело мое... И пусть я буду лишь мечтать, что из уст твоих вместо шума моря вырвется имя САПФО... Где же ты, о муза моя?>>
Сапфо, "К моей любовнице"
  Блаженством равен тот богам,
 Кто близ тебя сидит, внимая
 Твоим чарующим речам,
 И видит, как в истоме тая.
 От этих уст к его устам
 Летит улыбка молодая.

 И каждый раз, как только я
 С тобой сойдусь, от нежной
                       встречи
 Замлеет вдруг душа моя
 И на устах немеют речи...
 А пламя острое любви
 Быстрей по жилам пробегает...
 И звон в ушах... и бунт в крови...
 И пот холодный проступает...
 А тело, — тело всё дрожит...
 Цветка поблекшего бледнее
 Мой истомлённый страстью
                       вид...
 Я бездыханна... и, немея,

 В глазах, я чую, меркнет свет...
 Гляжу, не видя... Сил уж нет...
 И жду в беспамятстве... и знаю —
 Вот-вот умру... вот умираю.

Sunday, January 29, 2012

Թղթապանակը

  Թղթապանակ. սև, կտորե թղթապանակ... ՆԱյի մասունքը... Երբեմն թվում էր` ահա ՆԱ պիտի գա ու վերցնի իր թղթապանակը... Բայց դեռ երկար ժամանակ ՆԱյի մատներն այդ սև, բայց լուսավոր իրին չէին դիպչելու: Նանեն երկար նայում էր թղթապանակին և հիշում իրենց զբոսանքները, երբ ՆԱ մշտապես մի տեղ էր փնտրում, որպեսզի դնի այն և գրկի Նանեին: ՆԱն Նանեին մի ձեռքով էր գրկում, ասես այդ թղթապանակի քաշին լիներ: Թղթապանակը չէր խանդում. այն միայն երջանիկ էր Նանեին ու ՆԱյին միասին տեսնելով: Երբ այն լսեց, թե ինչպես է Նանեն խնդրում իրեն տալ ՆԱյի թղթապանակը, որպեսզի կարոտն առնի ՆԱյից, այն ջերմություն և կապվածություն զգաց այդ աղջկա նկատմամբ... Որերորդ օրն էր, այն ապրում էր Նանեի մոտ և շատ լավ էր իրեն զգում... Թղթապանակն էլ էր կարոտում իր տիրոջը, երբ ՆԱ մեկնում էր, սակայն հիմա այն այդ կարոտը կիսում էր Նանեի հետ: Նանեն շատ լավ էր վերաբերվում իրեն. անգամ իր հին վերքն էր տեսել և նորոգել: Թղթապանակը երջանիկ էր: Երեկոյան, երբ Նանեն պառկում էր քնելու, բարձի կողքին տեղավորում էր ՆԱյի թղթապանակը, մտովի պատկերացնում ՆԱյի մեծ ձեռքերը` թղթապանակը բռնած, ժպտում էր և քնում... Թղթապանակը ևս հիշում էր տիրոջ ձեռքերը, որոնցից մեկով իրեն էր գրկում, իսկ մյուսով` Նանեի բարակ ձեռքը: Եվ այդպես, Նանեն և թղթապանակը միասին կարոտում էին, իրար հետ կիսում կարոտը... Նրանք հասկանում էին իրար. Նանեն Նայի կարոտն առնում էր թղթապանակից, իսկ թղթապանակը` Նանեից...

Հայաստանը ես եմ...


  Բարև’, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Թեև ես իմ հարազատ հանրապետության հասակակիցը չեմ, բայց նրա անկախությանն ականատես լինողներից և հետագայում այն կառուցողներից մեկն եմ, քանի որ մի փոքրիկ Հայաստան էլ ես եմ:
  Իմ ծերունի Հայաստանի երիտասարդ հանրապետությունը: Շատ եմ սիրում նրան: Թեև Հայաստանս ունի հազարամյակների պատմություն` նրա անկախ հանրապետությունն ընդամենը քսան տարեկան է… Քսանամյա մի երիտասարդ` մանուկ հոգով… Քսանամյա մի երիտասարդ, ով նոր է կյանք մտել, ումից այնքան շատ բան են պահանջում: Ոչ մի երիտասարդ զերծ չէ սխալներից, ինչպես զերծ չի եղել իմ մանուկ, ապա պատանի, իսկ հիմա արդեն երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի նրան աջակցել ու կողքին մնալ է հարկավոր: Նա որբ է մեծացել` իր  մոտ ունենալով պատմության դասագիրք միայն և բզկտված ներկա: Սակայն նա ուժ գտավ, նա բարձրացավ ու բարձրանում է, ու կապ չունի, որ դանդաղ: Ու Հայաստանի անկախ հանրապետությունի ծնունդից հետո էլ ծնվեցի ես` Աստղիկ Նադիրյանս, և Հայաստանի Հանրապետությանս հետ ապրեցի դժվարին տարիներ, և այն, ինչ այսօր տեսնում եմ շուրջս, տեսնում իմ գեղեցկացող ու զարգացող Հայաստանին, սիրտս ուրախությամբ է լցվում, քանի որ Հայաստանը նաև ես եմ, և նրա արյունն ու ավյունն իմ մեջ էլ են հոսում: Հայաստանն իմն է, իմն է ամբողջությամբ` Ա-ից մինչև Ֆ, ծովից ծով, Արևմտյանից Արևելյան, Գյումրիից Երևան, Աջափնյակից Ավան: Այն իմ մի մասնիկն է: Հայաստանը ես եմ, դու ես, նա է….ՄԵՆՔ ԵՆՔ… Իմ բոլոր երազանքներն ու ծրագրերը Հայաստանիս հետ եմ կապում, աղոթում եմ, որ ինքնաթիռ նստելիս երբեք վերջնականապես հրաժեշտ չտամ իմ հայրենիքին, իմ երեխաների կյանքն այստեղ եմ պատկերացնում և ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաներն ու թոռները հպարտ լինեն, որ հայ են ու Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի, քանի որ ամեն մեկը չէ, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ կոչվելու իրավունք ունի:


   Հայաստանը ես եմ: Այո’, հենց ես: Դու էլ ես Հայաստանը, մեր դասախոսն էլ, նրա հարևանն էլ, ա’յ այն երաժիշտը, այս անուշիկ փոքրիկը, այս գեղեցիկ զույգը… Մենք բոլորս Հայաստան ենք կոչվում, քանի որ նրա կյանքի մի մասն ենք կազմում, քանի որ նրա ապագայի շինարարներն ենք մենք: Ես սիրում եմ Հայաստանս: Ու այդ սերն անբացատրելի է, պարզ, մաքուր: Ես սիրում եմ Հայաստանս, քանի որ այն իմն է, իմ ընկերն է, եղբայրը, հայրը, մայրը, տունս, օրորոցս… Ու ես սիրում եմ Հայաստանս, քանի որ նա ինձ կյանք է տվել, և հիմա իմ հերթն է ամեն ինչ անել, որ արյունով ձեռք բերված հանրապետությանն արժանի քաղաքացի լինեմ, որ դառնամ այդ հանրապետության զարգացման սյուներից մեկը: Հիշում եմ` փոքր տարիքից երազում էի ծառայել հայոց բանակին, որ պաշտպանեմ երկիրս, իսկ հիմա մեկ ուրիշ նպատակ ունեմ` կրթել երիտասարդ սերունդներին, ցույց տալ նրանց, թե ինչքան զորեղ է մեր հայրենիքը, երբ մենք համախմբված ենք նրա շուրջ, սովորեցնել, որ հայրենիքն այն չէ, որ հզոր է ու տալիս է ամեն ինչ, այլ այն է, ինչը մենք սիրում և կառուցում ենք մեր ձեռքերով ու մեր սերունդներին ժառանգում հզոր երկիր, որը նրանք ավելի կհզորացնեն:
   Հայաստանը ես եմ: Եվ այս խոսքերն ասում եմ ամենայն պատասխանատվությամբ խղճիս և հայրենիքիս առջև, քանի որ ամեն ինչ կանեմ, որ Հայաստանիս երիտասարդ հանրապետության զարգացման մեջ ես էլ իմ լուման ունենամ: Հայաստանը դու ես: Եվ ամո’թ քեզ, եթե գեթ մեկ վայրկյան մտածել ես նրան հավերժ լքելու մասին: Հայաստանը ՄԵՆՔ ԵՆՔ ու պիտի կառուցենք միասնական ու անկախ Հայաստանի Հանրապետություն: