Բարև', Աստվա'ծ... Քեզ երբևէ նամակ գրե?լ են: Ես գրում եմ... Աստվա'ծ, ինչու? նա լաց եղավ: Ինչու? իմ մայրիկի բարի աչքերից արցունքներ հոսեցին... Ես նրան հարցրել եմ, բայց նա ասաց, որ փոքրիկ եմ, չեմ հասկանա... Աստվա'ծ պապիկ, բայց ես մեծ եմ, և ես կհասկանամ և այնպես կանեմ, որ մայրիկն էլ երբեք-երբեք լաց չլինի, թե չէ ես էլ կլացեմ... Աստվա'ծ պապիկ, իսկ դու թույլ կտայի?ր, որ քո մայրիկը լաց լիներ... Բա ինչու? ես իմ մայրիկին ստիպում արտասվել: Միգուցե ե?ս լավ բալիկ չեմ, դասերս լավ չեմ անում, շատ չեմ օգնում, կռվարար եմ... Բայց ախր ես նրան շա~տ շա~տ շա~տ եմ սիրում և ուզում եմ, որ նա միշտ ժպտա և սիրի ինձ: Աստվա'ծ, մայրիկն այսօր հիվանդանոց գնաց և ասաց, որ ես չեմ կարող այնտեղ գնալ: Իմ փոխարեն նրան լա'վ նայիր, քանի որ իմ մայրիկն ամենալավն է: Աստվա'ծ, այնպես արա, որ նա այլևս լաց չլինի և ոչ էլ հիվանդանոց գնա: Ամե'ն:
Tuesday, January 31, 2012
Письмо Сапфо
<< Ну вот, милый, ты опять далеко. Где же ты, моя муза? Мне мерещатся твои глаза, твоя улыбка, твой нежный взгляд, и нигде нету мне покоя. Где же ты, моя муза? Перо не слушается меня, и мысли витают где-то вдали. Где же ты, о муза моя?! Моря шум и пенье птиц, крик молчанья и гром души так чужды мне без тебя... Мне так тоскливо без тебя. Мой милый друг, вместе с собой ты унес вдохновения крылья мои. Где же ты, муза моя? Где ты, мой Фаон? Не уж-то моря пенье для тебя слаще, чем голос мой? Не уж-то безмятежных волн игра красивее волн моих волос? Скажи, Фаон, любовь моя, мечта моя, мой милый друг, когда же ты ответишь мне и дашь мне сердца своего волшебный ключ? Или же Афродита - любовь моя и враг навеки, так заколдовала тебя, что не сумеешь никогда полюбить меня? Где же ты, муза моя? И вот опять девиц красивых учить мне надо жизни, но в каждой из них я вижу тебя - о прекрасная муза моя... Вернись ко мне... И пусть ты будешь не моим... Но слышать голос твой родной - лучший подарок, верный друг... И пусть я буду лишь мечтать, что в руках твоих вместо весел старой лодки будет дремать тело мое... И пусть я буду лишь мечтать, что из уст твоих вместо шума моря вырвется имя САПФО... Где же ты, о муза моя?>>
Sunday, January 29, 2012
Թղթապանակը
Թղթապանակ. սև, կտորե թղթապանակ... ՆԱյի մասունքը... Երբեմն թվում էր` ահա ՆԱ պիտի գա ու վերցնի իր թղթապանակը... Բայց դեռ երկար ժամանակ ՆԱյի մատներն այդ սև, բայց լուսավոր իրին չէին դիպչելու: Նանեն երկար նայում էր թղթապանակին և հիշում իրենց զբոսանքները, երբ ՆԱ մշտապես մի տեղ էր փնտրում, որպեսզի դնի այն և գրկի Նանեին: ՆԱն Նանեին մի ձեռքով էր գրկում, ասես այդ թղթապանակի քաշին լիներ: Թղթապանակը չէր խանդում. այն միայն երջանիկ էր Նանեին ու ՆԱյին միասին տեսնելով: Երբ այն լսեց, թե ինչպես է Նանեն խնդրում իրեն տալ ՆԱյի թղթապանակը, որպեսզի կարոտն առնի ՆԱյից, այն ջերմություն և կապվածություն զգաց այդ աղջկա նկատմամբ... Որերորդ օրն էր, այն ապրում էր Նանեի մոտ և շատ լավ էր իրեն զգում... Թղթապանակն էլ էր կարոտում իր տիրոջը, երբ ՆԱ մեկնում էր, սակայն հիմա այն այդ կարոտը կիսում էր Նանեի հետ: Նանեն շատ լավ էր վերաբերվում իրեն. անգամ իր հին վերքն էր տեսել և նորոգել: Թղթապանակը երջանիկ էր: Երեկոյան, երբ Նանեն պառկում էր քնելու, բարձի կողքին տեղավորում էր ՆԱյի թղթապանակը, մտովի պատկերացնում ՆԱյի մեծ ձեռքերը` թղթապանակը բռնած, ժպտում էր և քնում... Թղթապանակը ևս հիշում էր տիրոջ ձեռքերը, որոնցից մեկով իրեն էր գրկում, իսկ մյուսով` Նանեի բարակ ձեռքը: Եվ այդպես, Նանեն և թղթապանակը միասին կարոտում էին, իրար հետ կիսում կարոտը... Նրանք հասկանում էին իրար. Նանեն Նայի կարոտն առնում էր թղթապանակից, իսկ թղթապանակը` Նանեից...Հայաստանը ես եմ...
Բարև’,
ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Թեև ես իմ հարազատ հանրապետության հասակակիցը
չեմ, բայց նրա անկախությանն ականատես լինողներից և հետագայում այն կառուցողներից մեկն
եմ, քանի որ մի փոքրիկ Հայաստան էլ ես եմ:
Իմ ծերունի Հայաստանի երիտասարդ հանրապետությունը:
Շատ եմ սիրում նրան: Թեև Հայաստանս ունի հազարամյակների պատմություն` նրա անկախ հանրապետությունն
ընդամենը քսան տարեկան է… Քսանամյա մի երիտասարդ` մանուկ հոգով… Քսանամյա մի երիտասարդ,
ով նոր է կյանք մտել, ումից այնքան շատ բան են պահանջում: Ոչ մի երիտասարդ զերծ չէ
սխալներից, ինչպես զերծ չի եղել իմ մանուկ, ապա պատանի, իսկ հիմա արդեն երիտասարդ Հայաստանի
Հանրապետությունը, ուղղակի նրան աջակցել ու կողքին մնալ է հարկավոր: Նա որբ է մեծացել`
իր մոտ ունենալով պատմության դասագիրք միայն
և բզկտված ներկա: Սակայն նա ուժ գտավ, նա բարձրացավ ու բարձրանում է, ու կապ չունի,
որ դանդաղ: Ու Հայաստանի անկախ հանրապետությունի ծնունդից հետո էլ ծնվեցի ես` Աստղիկ
Նադիրյանս, և Հայաստանի Հանրապետությանս հետ ապրեցի դժվարին տարիներ, և այն, ինչ այսօր
տեսնում եմ շուրջս, տեսնում իմ գեղեցկացող ու զարգացող Հայաստանին, սիրտս ուրախությամբ
է լցվում, քանի որ Հայաստանը նաև ես եմ, և նրա արյունն ու ավյունն իմ մեջ էլ են հոսում:
Հայաստանն իմն է, իմն է ամբողջությամբ` Ա-ից մինչև Ֆ, ծովից ծով, Արևմտյանից Արևելյան,
Գյումրիից Երևան, Աջափնյակից Ավան: Այն իմ մի մասնիկն է: Հայաստանը ես եմ, դու ես,
նա է….ՄԵՆՔ ԵՆՔ… Իմ բոլոր երազանքներն ու ծրագրերը Հայաստանիս հետ եմ կապում, աղոթում
եմ, որ ինքնաթիռ նստելիս երբեք վերջնականապես հրաժեշտ չտամ իմ հայրենիքին, իմ երեխաների
կյանքն այստեղ եմ պատկերացնում և ամեն ինչ կանեմ, որ իմ երեխաներն ու թոռները հպարտ
լինեն, որ հայ են ու Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի, քանի որ ամեն մեկը չէ,
որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ կոչվելու իրավունք ունի:
Հայաստանը ես եմ: Այո’, հենց ես: Դու էլ ես Հայաստանը,
մեր դասախոսն էլ, նրա հարևանն էլ, ա’յ այն երաժիշտը, այս անուշիկ փոքրիկը, այս գեղեցիկ
զույգը… Մենք բոլորս Հայաստան ենք կոչվում, քանի որ նրա կյանքի մի մասն ենք կազմում,
քանի որ նրա ապագայի շինարարներն ենք մենք: Ես սիրում եմ Հայաստանս: Ու այդ սերն անբացատրելի
է, պարզ, մաքուր: Ես սիրում եմ Հայաստանս, քանի որ այն իմն է, իմ ընկերն է, եղբայրը,
հայրը, մայրը, տունս, օրորոցս… Ու ես սիրում եմ Հայաստանս, քանի որ նա ինձ կյանք է
տվել, և հիմա իմ հերթն է ամեն ինչ անել, որ արյունով ձեռք բերված հանրապետությանն արժանի
քաղաքացի լինեմ, որ դառնամ այդ հանրապետության զարգացման սյուներից մեկը: Հիշում եմ`
փոքր տարիքից երազում էի ծառայել հայոց բանակին, որ պաշտպանեմ երկիրս, իսկ հիմա մեկ
ուրիշ նպատակ ունեմ` կրթել երիտասարդ սերունդներին, ցույց տալ նրանց, թե ինչքան զորեղ
է մեր հայրենիքը, երբ մենք համախմբված ենք նրա շուրջ, սովորեցնել, որ հայրենիքն այն
չէ, որ հզոր է ու տալիս է ամեն ինչ, այլ այն է, ինչը մենք սիրում և կառուցում ենք մեր
ձեռքերով ու մեր սերունդներին ժառանգում հզոր երկիր, որը նրանք ավելի կհզորացնեն:
Հայաստանը ես եմ: Եվ այս խոսքերն ասում եմ ամենայն
պատասխանատվությամբ խղճիս և հայրենիքիս առջև, քանի որ ամեն ինչ կանեմ, որ Հայաստանիս
երիտասարդ հանրապետության զարգացման մեջ ես էլ իմ լուման ունենամ: Հայաստանը դու ես:
Եվ ամո’թ քեզ, եթե գեթ մեկ վայրկյան մտածել ես նրան հավերժ լքելու մասին: Հայաստանը
ՄԵՆՔ ԵՆՔ ու պիտի կառուցենք միասնական ու անկախ Հայաստանի Հանրապետություն:Friday, January 27, 2012
Կայարանի ժամացույցը...
Կայարան... Մարդաշատ սրահ, որտեղ հանդիպում են ուրախության և բաժանման արցունքները... Կայարան... Մարդիկ գնում են, գալիս, ոմանք այրում են կամուրջները, ոմանք Աստծուն խնդրում են, որ իրենց սպասեն, ոմանք ուշանում են գնացքից, ոմանք տխրում են, ոմանք` ոչ. ուրեմն այդպես էր պետք...Նարեկը հազիվ բացեց աչքերը, քնաթաթախ նայեց հեռախոսի ժամացույցին և անմիջապես վեր թռավ: <<Աստվա'ծ իմ, ինչպե?ս կարող էի չլսել...>>: Արագ-արագ հագնվեց, լվացվեց և դուրս նետվեց տանից... <<Չուշանամ, միայն թե չուշանամ...>>: Կանգնեցրեց առաջին պատահած տաքսին.
- Կայարա'ն:
Նայում էր պատուհանից դուրս: Սողացող ճանապարհի փոխարեն, սակայն, նա տեսնում էր իրենց կյանքը. առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, վեճեր, առաջին համբույր, առաջին կինո և թանգարան, նրա` ընթրիք պատրաստելը և մեկ շաբաթ առաջը... Նարեկն այդ օրը տրամադրություն չուներ... Եկել էր տուն ու մեխվել Ֆեյսբուքին... Արդեն քանի ժամ է` Լիլիթին էլ չէր զանգահարել: Հանակարծ հեռախոսն սկսեց դզզալ... Լիլիթն էր... Նարեկը չցանկացավ պատասխանել... Կես ժամ հետո հեռախոսի էկրանին նորից հայտնվեց Լիլիթ անունը... Հեռախոսի դզզոցն այնքան երկար թվաց Նարեկին... Չէ', նա սիրում էր Լիլիթին, շա~տ էր սիրում, սակայն երբեմն նրան համակում էր հենց այսպիսի տրամադրություն, որից հետո նրանք սովորաբար վիճում էին, քանի որ Լիլիթը փորձում էր օգնել նրան, իսկ Նարեկը սառն էր պատասխանում, ինչից էլ Լիլիթը հաճախ նեղվում էր... Չէ', չէր նեղանում, այլ ինքն էլ էր տխրում, ինչն էլ նյարդայնացնում էր Նարեկին, և վեճ էր բռնկվում... Մեկ ժամ հետո կրկին զանգ եկավ...
- Ալո':
- Նա?ր: Ի?նչ էր եղել, ինչու? չէիր պատասխանում, - անհանգստացած հարցրեց Լիլիթը:
- Ի?նչ կա:
- Ոչ մի բան, արև'ս, դու' ասա... Ի?նչ է եղել, Նարե'կս:
- Ոչ մի բան:
Այդ օրն այդ սառը <<ոչ մի բան>>ից էլ ամեն ինչ սկսվեց... Լիլիթը կրկին արտասվեց, դա նյարդայնացրեց Նարեկին, և նրանք էլ չխոսեցին... Նարեկը սառել էր... Լիլիթի սերը չափից դուրս էր նրան թվում... Այնինչ Լիլիթն ասում էր այն, ինչ զգում էր... Նարեկը միակն էր, ումից ոչինչ չէր կարողանում թաքցնել... Երկու շաբաթների ընթացքում Լիլիթը մի քանի անգամ զանգել էր, բայց Նարեկը չէր պատասխանել...
- Հասանք, տղա' ջան:
Նարեկը սթափվեց: Շնորհակալություն հայտնելուց հետո միանգամից վազեց կայարան...
![]() |
| Ամբոխի միջից Նարեկը պիտի գտներ նրան |
<<Չուշանամ, միայն թե չուշանամ...>>... Մարդկանց խիտ ամբոխի մեջ նա փորձում էր գտնել իր նրբակազմ և փոքրիկ Լիլիթին: <<Որտե?ղ ես, Լի'լ, որտե?ղ... Ես քեզ շատ եմ սիրում, չեմ կարող քեզ կորցնել... Նրա գլխարկն է... Աստվա'ծ իմ, նա է...>>:
- Լի~լ, - գոռում էր Նարեկը գնացք բարձրացող փխրուն մարմնին...
Լիլիթը մի պահ իր շուրջը նայեց, սակայն ոչ ոքի չտեսավ... Նարեկը տեսավ միայն մի փայլուն կաթիլ, որ հոսեց Լիլիթի սպիտակ այտի վրայով... Եվ նա անհետացավ գնացք մտնող ամբոխի մեջ... <<Նա մտածեց` ես չեմ եկել... Որքան սառն էի, որ նա այդպես մտածեց...>>:
Նարեկը նստել էր փայտե նստարանին և նայում էր մեծ ժամացույցին, որի սլաքներն ասես չէին շարժվում... Ամբողջ գիշեր չէր քնել. կարդում էր իր և Լիլիթի հին նամակները... Լիլիթի նամակները եռակի ավել էին... Նա այնքան ջերմ էր գրում... Այնուհետև մտել էր Լիլիթի անձնական էջը և տեսել նրա և ընկերուհու խոսակցությունը, որտեղ Լիլիթն ասում է, որ պիտի մեկնի...գուցե մշտապես... Նարեկի ներաշխարհն իրար էր խառնվել, չէր կարողանում քնել... Իսկ առավոտյան այնքան խորն էր քուն մտել, որ զարթուցիչն անօգուտ երգում էր միայն: Հիմա էլ նրա աչքերը փակվում էին... Հանկարծ նա քնեց...
| Ժամանակը ճեղքվածք տվեց |
- Բարև', Նարե'կ:
- Բարև', իսկ դու ո?վ ես...
- Մարդիկ ավելի շուտ ինձ ինչ են ասում, - պատասխանեց թավշյա ձայնը և երևաց Նարեկին...
Դա ժամացույց էր, մի մե~ծ ու հին ժամացույց...
- Ժամացու?յց, - ապշած հարցրեց Նարեկը...
- Դու քնած ես, Նարե'կ, ես էլ շատ քիչ ժամանակ ունեմ... Ամեն օր ականատես եմ լինում մարդկային տարբեր ուրախությունների և դժբախտությունների... Ոմանք գալիս են և երկա~ր սպասում ինձ մոտ, որպեսզի վերջապես տեսնեն իրենցի սիրելի մարդկանց... Ոմանք իրենք են իրենց ձեռքից բաց թողնում իրենց ճակատագիրը... Երբ արթնանաս, նայի'ր կողքիդ նստարանին նստած կնոջը... Նա արդեն տասնվեց տարի է, ինչ այդ նույն նստարանին նստած սպասում է ամուսնուն, ով մեկնեց Մոսկվա և այլևս հետ չեկավ... Ամեն օր նա գալիս է և ինձ նայում... Երբեմն ինձ թվում է, որ նա գիտի, որ ես ամեն ինչ տեսնում եմ... Նարե'կ, նրան կասես, որ իր ամուսինը երկու տարուց հետ կգա. թող երկու տարուց բաժանման նույն օրը, նույն ժամին գա այստեղ... Իսկ դու... Ժամանակը քեզ հետ չար կատակ խաղաց, դու կարող էիր Լիլիթին կանգնեցնել... Նա այստեղ նստած քեզ էր սպասում, սպասում էր, որ կգաս և կասես, թե ինչքան ես իրեն սիրում... Ես տեսա` ինչ կսկիծով նա վեր կացավ և գնաց դեպի գնացքը... Գնահատի'ր ժամանակը, Նարե'կ: Դու չես գնահատում նրան, և դա է պատճառը, որ նա պատժեց քեզ... Լիլիթը քեզ շատ-շատ-շատ է սիրում, բայց նա հավերժ չի ապրելու, դու չգիտես` երբ նա այլևս չի լինի... Նա ամեն րոպե քեզնով է ապրում, նա վախենում է հետոներից. հետո կարող է այլևս չլինել... Դու էլ ես նրան սիրում, սակայն երբեմն հոգնում ես նրա սիրելու ձևից... Նարե'կ, նայի'ր` որքան է նա փոխվել քեզ համար... Դու էլ ես փոխվել... Բայց նա... Ես նրան տեսել եմ տարիներ առաջ. նոր Լիլիթը լրիվ ուրիշ է, նա քեզ համար է... Հիմա ես քեզ և Լիլիթին նվեր կանեմ, քանի որ այլ դեպքում Լիլիթն այլևս երբեք չէր վերադառնալու:
- Ինչու? նա չէր վերադառնալու, ի?նչ նկատի ունեք:
- Այն, որ այնտեղ նրա ժամանակն ավարտվելու էր` քեզնից հեռու, որ դա քեզ ցավ չպատճառեր... Սակայն ես, ինչպես ասացի, նվեր ունեմ, Նարե'կ` երկու ժամ... Դու կրկին կհայտնվես կայարանի դռների մոտ... Գտի'ր նրան, գտի'ր համապատասխան բառեր և թույլ մի' տուր, որ հեռանա... Վե'րջ, այլևս ժամանակ չունեմ... Արթնացի'ր...
- Հասանք, տղա' ջան, - ասաց տաքսու վարորդը:
- Ի?նչ... Ա'հ, կայարանը... Ստացե'ք...
Նարեկը վազում էր, որքան ուժ ուներ... <<Ես գտնելու եմ քեզ, Լիլի'թ, գտնելու եմ>>: Նա վազեց ժամացույցի մոտ և նայեց նստարաններին. փխրուն մի մարմին արցունքները սրբելով հազիվ քարշ էր տալիս ծանր ճամպրուկը:
- Լի~լ, սե'րս, սպասի'ր, - գոռաց Նարեկը և գնացքի մոտ ամուր գրկեց Լիլիթին:
![]() |
| Դու եկար... Նա'ր, եկար... |
- Չէի կարող, Լիլի'թս, չէի կարող չգալ... Ների'ր ինձ, սի'րտս, ների'ր, որ չէի պատասխանում զանգերիդ, որ սառել էի...
- Սու'ս, Նարե'կ, - ասաց Լիլիթն ու համբուրեց Նարեկին: - Ես միայն մի բան գիտեմ` իմ կյանքը դու ես, ու ես սիրում եմ քեզ ամեն ինչից առավել... Ու ների'ր, որ դա քո ուզած ձևով չի դրսևորվում, բայց ես դրա վրա կաշխատեմ...
- Սու'ս, հիմարի'կ, ես էլ քեզ եմ սիրում` այնպիսին, ինչպիսին կաս:
Նրանք նստեցին ժամացույցի մոտի նստարանին և նայում էին հեռացող գնացքին:
- Մի' րոպե, Լի'լ, հիմա կգամ, - ասաց Նարեկն ու գնաց դեպի հարևան նստարանը: - Տիկի'ն, բարև' Ձեզ... Տիկի'ն, հիմա մի բան կասեմ, ինչը շատ զարմանալի է, բայց նաև իրական... Ձեր ամուսինը... Երկու տարուց ձեր բաժանման օրը եկե'ք այստեղ, նա կգա... Ժամանակը նվեր կանի Ձեզ` ասյքան տարի նրան սպասելու համար...
- Ա~խ, տղա'ս, - ասաց տարեց կինն ու ամուր գրկեց Նարեկին: Նրա աչքերից արցունքներ էին հոսում: - Շնորհակալ եմ, տղա'ս... Իսկ ես արդեն կորցնում էի հավատքս... Ժամացու?յցն է քեզ ասել:
- Այո', իսկ Դու?ք որտեղից գիտեք:- Գիտեմ... Եթե նա չլիներ, իմ մայրն ու հայրը կբաժանվեին: Շնորհակալ եմ, տղա'ս, երջանի'կ եղիր...
Անցավ երկու տարի... Նարեկն ու Լիլիթը իրենց նորածին Դավիթի և տարեց կնոջ հետ եկել էին կայարան... Տարեց մի մարդ, կանգնած ժամացույցի տակ, մոլորված իր շուրջն էր նայում...
Thursday, January 26, 2012
Wednesday, January 25, 2012
Պատրաստում ենք պաղպաղակ
Թեև դրսում ձմեռ է` այնուամենայնիվ տնային պաղպաղակից անհնար է հրաժարվել: Ստորև ձեզ կներկայացնեմ պաղպաղակի մի քանի բաղադրատոմս:Կաթնային պաղպաղակ
Անհրաժեշտ է` 2.5 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 4 ձու, վանիլին
Ձվի դեղնուցները լցնել շաքարավազով լի տարայի մեջ, մի լա~վ հարել, ավելացնել վանիլին: Ստացվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել տաք կաթ և թողնել կրակի վրա` փայտե գդալիկով անընդհատ խառնելով; երբ զանգվածը փոքր-ինչ թանձրանա, և մակերեսից անհետանա փրփուրը, կաթսան հանե'ք կրակի վրայից և ֆիլտրե'ք մաղի միջոցով, ապա թողե'ք` զովանա: Երբ զանգվածը զովանա, լցրե'ք պաղպաղակի տարայի մեջ և դրե'ք սառցարան:
Շոկոլադե պաղպաղակ
Անհրաժեշտ է` 100 գրամ շոկոլադ, 60 գրամ շաքարավազ, 100 մլ կաթ, 0,25 լ հարված սերուցք (взбитые сливки)
Շոկոլադը մանրացնել, լցնել որևէ տարայի մեջ և իջեցնել տաք ջրի մեջ: Երբ շոկոլադը հալչի, ավելացնել 20 գր շաքարավազ, կաթ, խառնել: Ստացված զանգվածը խառնել մինչև դրա լիովին սառչելը: Սերուցքը հարել, լցնել մնացած շաքարավազը և միացնել շոկոլադե զանգվածին: Զանգվածը սառեցնել: Շոկոլադի փոխարեն կարելի է նաև օգտագործել 40 գր կակաո-փոշի և 40 գր շաքարավազ:
Հունական պաղպաղակ
Անհրաժեշտ է` 200 գրամ չամիչ, 150 մլ ռոմ, 0,5 լ սերուցք, վանիլային շաքարավազ
Չամիչը լվանալ և վրան եռացրած ջուր լցնել: Մի ժամից ջուրը թափել, ավելացնել ռոմ, տարան ծածկել կափարիչով և պահել 30 րոպե: Սերուցքը և շաքարավազը հարել, ավելացնել չամիչը և սառեցնել:
Բարի' ախորժակ :)))
TO BE CONTINUED...
Subscribe to:
Comments (Atom)





